Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Այս ճանապարհը, որով գնում եք և ուզում եք տանել հայ ժողովրդին փակուղի է»

Փետրվար 26,2013 18:52

Ընդամենը 20 ամյա Հայաստանի անկախ Հանրապետությունը հերթական անգամ նախագահի ընտրություն կատարեց: Եվ չնայած այն դրական արձագանքին, որ, առանց բացառության, ունեցան բոլոր միջազգային դիտորդները, չնայած նրան, որ չկա արդյունքի վրա որևէ էական ազդեցություն ունեցող փաստ, չկա որևէ իրական հիմք ընտրության արդյունքները վիճարկելու համար, այնուամենայնիվ, այս անգամ էլ հետընտրական զարգացումները գնում են հասարակությանը փոթորկելու ճանապարհով: Չավարտած ընտրությունը, չսպասելով արդյունքներին, անմիջապես կոչ արվեց ժողովրդին հրապարակ դուրս գալ. կարծես ընտրության նպատակը ոչ թե նախագահի ընտրությունն է, այլ սոցիալական և այլ պրոբլեմներ, և դրա արդյունքում դժգոհություն ունեցող ժողովրդին հրապարակ դուրս բերելը: Այսինքն`բաց, օրինական, արդար պայքարի մեջ բարձրագույն արդյունքին չհասնելով` հիմա գնալ բողոքի ալիք բարձրացնելու, լարվածություն և սրացումներ գեներացնելու, քաղաքացիական առճակատում և ցնցումներ սադրելու ճանապարհով: Այդ ճանապարհը նոր չէ, նախկինում էլ զարգացումները այդ ուղղությամբ տանողներ են եղել, թեև այն ժամանակ բազմաթիվ խնդրահարույց հարցեր և բողոքների ու արդյունքներից դժգոհությունների հիմքեր կային, որոնք հիմա իսպառ բացակայում են: Բայց, երբեք էլ այդ ճանապարհով գնացողները հետագայում դրվատանքի չեն արժանացել:

Դիմում եմ հարգարժան պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին` ուրախ եմ, որ ընդդիմադիր քաղաքական հարթակում Ձեր դերակատարությունը և նվիրումը այսքան բարձր գնահատվեց մեր ժողովրդի կողմից, որ այսուհետ ավելի լայն և պատասխանատու կարող է դառնալ Ձեր դերակատարությունը: Նաև հասկանում եմ, որ այս մրցակցության արժեքը շատ բարձր է` խոսքը ՀՀ նախագահի պոստի մասին է: Նաև հասկանում եմ, որ մինչ հաջորդ ընտրությունը մնացած 4-5 տարին շատ մեծ ժամկետ է, և էլի շատ բաներ: Դրա հետ միասին, այսօր արդեն տեսնում եմ հասարակությունը ցնցումների ենթարկելու, մեր երկիրը գունավոր հեղափոխությունների համար հարթակ դարձնելու ցանկություն ունեցողի նկրտումները Ձեր թիկունքում:

Երեկ արդեն Ձեզ միացած գործիչներից մեկը Ձեր հաջորդ քայլերի վերաբերյալ իր առաջարկներն էր ներկայացնում և այդ քայլերի հիմքում Լիբիայի տարբերակն էր` իշխանության ուզուրպացիայի ամենաարյունալի, ամենաավերիչ ճանապարհը, եղբայրասպան պատերազմի միջոցով դրսի ուժերը երկիր թափանցելու և ծաղկուն մի երկիր քանդելու և տապալելու ճանապարհ: Կարծում եմ ՀՀ շատ քաղաքացիներ, անկախ նրանից Ձեր համախոհներն են, թե իշխող ուժի, լսելով այդ ծրագրի մասին` անկեղծորեն անակնկալի կգան, իսկ շատերն էլ կհասկանան, թե այդ ինչ ծրագիր էր, որ կիսատ մնաց 2008-ին: Այս ճանապարհը, որով գնում եք և ուզում եք տանել հայ ժողովրդին փակուղի է և դեստրուկցիայի աղբյուր:

Ողջունելի եմ համարում արդեն 2 օր երկրի խորհրդարանում ընթացող քաղաքական համաձայնության տանող կոնսուլտացիաները և լիահույս եմ, որ սա է միակ և արդյունավետ ճանապարհը համատեղ գործելու, փոխհամաձայնություններով նպաստելու երկրի բարեփոխումներին:

 Հերմինե Նաղդալյան , ԱԺ փոխնախագահ , 26.02.13 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իսկ ձեր բռած ճանապարհը,՝ ո՞ր տարավ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728