Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր Aravot.am-ին ասաց, որ իր տեղեկություններով 1996 թվականին Անկախ Հայաստանի դրոշի ներքո Ատլանտայի եւ 2000 թվականին արդեն Բուլղարիայի հավաքականի կազմում Սիդնեյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանը հայտարարել է, թե հացադուլ կհայտարարի, եթե Բուենոս-Այրեսում կայանալիք համաժողովում ՄՕԿ-որոշի ըմբշամարտը հանել 2020 թվականի օլիմպիական խաղերի ծրագրից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ