Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարությունների ժամին «Ժառանգության» պատգամավորները բարեւեցին

Փետրվար 26,2013 18:26

Ինչպես եւ սպասվում էր, խորհրդարանական հայտարարություններն այսօր մեծամասամբ վերաբերվեցին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին: Մինչ ընտրական գործընթացներին անցնելը, «Ժառանգության» պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Ռուբիկ Հակոբյանը եւ Զարուհի Փոստանջյանը իրենց խոսքը սկսեցին այսպես՝ «Բարեւ», ապա քննադատեցին իշխանություններին՝ կեղծված ընտրությունների համար:

Ի դեպ, երբ Զարուհի Փոստանջյանը մոտենում էր խոսափողին, ԱԺ հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր նստած տեղից տիկին Փոստանջյանին հուշում էր՝ «Չմոռանաք բարեւել»:

Կեղծված եւ կանխորոշված արդյունքով նախագահական ընտրությունները  քննադատեց նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը, որը երկարատեւ հիվանդությունից հետո ապաքինվել է եւ վերադարձել խորհրդարանական աշխատանքին:

ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավոր Արմեն Ռուստամյանի զարմանքն էլ ուղղված էր համայնքապետերի եւ մարզպետի հրաժարականներին, որոնք հետեւեցին նախագահական ընտրություններին: Ռուստամյանը չի հասկանում, թե ինչ կապ ունի համայնքապետը ընտրությունների ժամանակ որեւէ թեկնածուի օգտին ձայներ ապահովելու հետ: Արմեն Ռուստամյանը նաեւ ասաց, որ Դաշնակցությունը պատրաստ է կանգնել ժողովրդի կողքին եւ գործել ի շահ ժողովրդի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728