Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Մարտիրոսյան. Լավ նվագելը լավ վարձատրվելու հետ կապ չունի

Փետրվար 26,2013 18:24

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ի՞նչն է ստեղծագործելիս խթանում իր ոգեւորությունը եւ ի՞նչը զայրացնում, ասաց. «Զայրացնում է հատկապես ոչ պրոֆեսիոնալիզմը: Հասկանալի է, որ Հայաստանում ստեղծագործող երաժիշտը տնտեսական, սոցիալական եւ այլ խնդիրներ ունի, բայց մի՞թե դա կապ ունի լավ նվագելու հետ: Դա նույնն է, որ ֆուտբոլի մասին ասում են՝ մերոնք լավ չեն խաղում, որովհետեւ քիչ են վաստակում: Իսկ ի՞նչ փող է պետք գնդակի հետեւից ավելի արագ վազելու համար: Դա փողի հետ կապ ունի՞…»:

Նա այն կարծիքին է, որ Հայաստանի պետական կամերային նվագախումբը բարձրակարգ նվագախումբ է եւ ոչնչով չի զիջում «կուշտ»երկրների նմանօրինակ կոլեկտիվներին. «Այլ հարց է, որ պիտի միջոցներ գտնել, որպեսզի լավագույն երաժիշտները չհեռանան Հայաստանից, իսկ կոնսերվատորիայում ուսանել ցանկացողները հավատան, որ երաժիշտ դառնալով լավ են ապրելու: Էլի շնորհակալ ենք Սերժ Սարգսյանին, որ մեկ տարի է՝ մեր նվագախումբը փրկել է կործանումից, ավելացրել ֆինանսական հնարավությունները: Մեր ցանկությունն է՝ դրանք ավելի մեծանան, որպեսզի կարողանանք ավելի հաճախ լավ երաժիշտներ հրավիրել: Նման հրավերները հայ ունկնդրին 10 անգամ ավելի օգուտ կբերեն, քան Բոչելիին հրավիրելը, որի վրա վրա մեկ միլիոն ծախսեցին: Լուրջ մարդիկ կարող էին գալ, ոչ թե կույր, խուլ եւ համր՚»:

 Զրույցի մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728