Այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին միջադեպ գրանցվեց ՀՀԿ-ական պատգամավորներ Մարգարիտ Եսայանի, Շուշան Պետրոսյանի եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջեւ: ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս նախագահական ընտրությունների գովքն էր անում, Զարուհի Փոստանջյանը եւ Ռուբիկ Հակոբյանը վեր կացան, որպեսզի դուրս գան դահլիճից: Մինչ դուրս գալը՝ Զարուհի Փոստանջյանը միջանցքում կանգնեց եւ ժեստիկուլյացիաներով ինչ-որ բաներ էր փորձում ասել`հավանաբար, հակադարձելով Շահգգելդյանին: Այդ ընթացքում Մարգարիտ Եսայանն ու Շուշան Պետրոսյանը Փոստանջյանին խորհուրդ էին տալիս ճանապարհի կեսից չկանգնել եւ դուրս գալ, ինչը որ ցանկանում էր անել: Փոստանջյանը վրդովվեց. «Կուզեմ դուրս կգամ, կուզեմ`կմնամ»,- ասաց նա ՀՀԿ-ական կանանց կոռեկտության կոչ անելով: ՀՀԿ-ական կանանց փոխադարձ կոռեկտության կոչը չուշացավ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պարոն Աբրահամյան,թունդ ՀՀԿ-ական դարձած Եսյան Մարգոն կարծեմ Ձեր կա՞դրն է,չԷ՞…
Դուք սխալվում եք: Մեր նախկին գործընկեր Մարգարիտ Եսայանն արդեն վաղուց կայացած լրագրող էր, երբ եկավ աշխատելու «Առավոտում»:
Դու ուրիշ ես Զարուհի,
Մտքի, սրտի Թագուհի;
Ազգիդ անձնվեր, դու վեհ Զարուհի,
Անչափ կանացի, քնքուշ Հայուհի,
Դու ըմբոստ դահիճ անարդարության,
Հույսն ու պարծանքը համայն Հայության:
Թող աստվածը քեզ լինի պահապան,
Դու անելիքներ ունես անսահման,
Չե՛ որ Հայ հողում շատ մոլախոտեր,
Դարձել են մի բուռ Հայոց երկրի տեր:
Կանցնի եռեսուն, քառասուն տարի,
Ժողովուրդտ քեզ՝ մայր կհամարի,
Ամեն առիթով՝ ձեռքդ համբույրի,
Որպես իր մայրի, որպես իր քույրի:
Եթե 2018թ.-ին Հայաստանում մնա նախագահական պետական կառավարման ձև, ապա խորապես
հավատում եմ, որ Ռաֆֆին,՝ Զարուհիին է հանձնելու այդ իսկական պատվավոր պաշտոնը:
հարգելի Աննա Իսրայելյան, մի գուցե ձեր ասած անձը ինչ որ կարգի լրագրող է հիմա և մինչև Առավոտ գալը, բայց որ նա կայացած չէ մինչև հիմա, դրանում դուք մեզ մի փորձեք համոզել
Հարգելի Մուշեղ: Եվ այս, եւ մնացած դեպքերում՝ խնդրում եմ, Ձեր քննադատական դիտարկումները մեր կայքում հայտնել առանց վիրավորական որակումների:
Հարգելի Աննա: Երբ որ թքում են ժողովրդի երեսին, կամ նրա կարծիքի վրա, կոռեկտությոան մասին խոսքերն ավելորդ են:
Հարգելի Արթուր: Մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու կանոններն այդպիսին են՝ զերծ մնալ վիրավորանքներից ու հարձակումներից: Եթե դրանք որեւէ մեկի համար ընդունելի չեն՝ ազատ է իր տեսակետն արտահայտելու այլ հարթակներում:
Ժողովուրդ ջան մի հատ Շուշանի դէմքին նայեք…..վյախք
Հարգելի Աննա դուք վստահաբար չափազանցնում եք, որովհետև իմ գրածն ամբողջությամբ ներկայացված է և այնտեղ վիրավորական բան չկա ինչպես տեսնում եք… պետք չի չեղած բաներում մարդկանց մեղադրել
իսկ ինչը կայացած լրագրողին տարավ հանրապետական կուսակցություն….
իսկ ինչը կայացած լրագրողին տարավ հանրապետական կուսակցություն….
Հարգելի Karlen. Մինչ,՝ ես շուշանի պատվին մի շատ նուրբ ու գեղեցիկ բանաստեղծություն էի
հորինում, Դուք առաջ անցաք: Քանի որ մեր բոլորիս շատ հարգելի ,,Առավոտը,, կոռեկտության
սահմաններում է ցանկանում տեսնել մեր մեկնաբանությունները, ոչ մի ձև չի ստացվում պահպանել
այդ նորմերը: Ոնց գրում եմ, վերջում,՝ վյախկ է ստացվում: