«Հիմարների միջավայրում կա աղանդավորների մի տեսակ, որոնց փարիսեցիներ են ասում, իրենք անընդմեջ սովորում են խաբել, խաբել իրենց եւ ուրիշներին, ավելի շատ ուրիշներին, բայց վերջին հաշվով իրենք իրենց են խաբում». Լեոնարդո Դա Վինչիին ԱԺ հայտարարություներիժաին հիշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Ուրիխանյանը հերթական անգամ «բան ու գործը թողած»՝ ստիպված է ժամանակ տրամադրել «ինչ որ մարդկանց ինչ որ բաներ հասկացնելու, ինչ որ բաներ ակնարկելու»: Նա ասաց. «Բայց ոնց հասկանում եմ մակարդակի, ինտելեկտի տաբերություն կա, կարող է այդպես էլ չստացվի: Երիտթեեւի դափնիներին հավակնող մեր որոշ տարեց գործընկերներին, որոնք փորձում են մեզ որակավորել, խնդրանք ունեմ՝ գործով զբաղվեք էլի, բա Ձեզ պետք է, որ արջի ծառայություն եք մատուցում, հետո անիմաստ տեղը պատմությունների մեջ ընկնում, խորհուրդներ եք տալիս: Այդ խորհուրդների հետ կապված դեմքի արտահայտություններ եմ հիշում, որոնք առաջացնում են հանրային ագրեսիա: Մարդիկ կոպեկներով գումար են մեկտեղում, գնում են դեղատուն, դեղ են առնում, դուք տենց խորհուրդներ եք տալիս: Դուրս եկեք Հյուսիսիային պողոտա, մուրացկանների մոտ խորհուրդներ տվեք, անիմաստ միավորներ «վաստակելու» փորձելու փոխարեն՝ վատամարդ դուրս չեք գա»:
Թե ում եվ ինչ էր ուզում ասել Ուրիխանյանը լրագրողների համար, համենայնդեպս, անհասկանալի մնաց, իսկ Ուրիխանյանն ասաց, որ ով պետք էր՝ հասկացավ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ