ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին
Այսօր, ըստ էության, տեղի է ունենում նոր ընդդիմության ձևավորման գործընթաց։ Դա բնական քաղաքական պրոցես է, որը համընկավ հետընտրական շրջանի հետ։ Թե ինչ դեմք ու դերակատարներ կունենա նորաստեղծ ընդդիմությունը, ժամանակը ցույց կտա։ Եվ պետք չէ հանրահավաքներն ու ընդդիմադիր բևեռի ձևավորման առկա պրոցեսները, ընթացող տրանսֆորմացիաները կապել ընտրությունների արդյունքների հետ, արդյունքներ, որոնք ընդունում են միջազգային դիտորդական առաքելությունները։
Ընդդիմությունը նախ պետք է կայանա, ձև ու բովանդակություն ստանա, գտնի իր տեղը քաղաքական դաշտում և նոր միայն հավակնի մարդկանց վստահությունը ստանալուն։ Սա լավագույնս ըմբռնում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը։ Թերևս այդ է պատճառը, որ ընդդիմության արդեն ժամկետանց դեմքերին կամ ուժերին իրեն համախմբվելու կոչ չի անում՝ շատ լավ հասկանալով, որ այդպիսով կարող է վարկաբեկել նոր փաթեթավորմամբ ներկայացող ընդդիմությանը։
Կարդացեք նաև
Այսօր պայքարը է գնում ոչ թե իշխանություն-ընդդիմություն դաշտում, այլ ընդդիմության առաջնորդի դերի համար։ Եվ այդ կատաղի պայքարում շատ արկածախնդիրներ դիմում են ամեն հնարավորին՝ գործի դնելով հանրությանը սադրելու, մանիպուլյացիայի ենթարկելու իրենց հարազատ մեթոդները։ Ոմանք, որ ժամանակին ՙԼևոն, նախագահ՚ էին գոռում ու սադրանքների մղում ժողովրդին, այսօր նույն բառապաշարն օգտագործում են՝ Րաֆֆիի գովքն անելով։ Եվ լավ էլ ընտրել են իրենց կարգախոսը՝ հաղթանակ կամ ոչինչ։ Հաղթանակ, պարոնա′յք արկածախնդիրներ, Հայաստանի Հանրապետությունն արդեն տարել է՝ իր հավատարմությունը հայտնելով ժողովրդավարական սկզբունքներին։ Ձեզ մնում է ոչինչը, քանի որ հայ մարդը շատ լավ գիտակցում է, որ ընդդիմության հիմնական նպատակն իրենց ստացած քվեների միջոցով քաղաքական առևտուր անելն է։
Ընդդիմադիր դաշտում այսօր կատարյալ քաոս է, կոկորդկրծոցի՝ սեփական տեղն ու դերը հաստատելու համար։ Բայց կա մի ճշմարտություն։ Քաոսի գերադրական աստիճանը կարգուկանոնն է։
Իսկ հիմա՝ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա ասուլիսից ստացած տպավորություններս մի քանի տողով:
Չեմ ուզում, դիր գրպանս։ Ակտիվիստների կողմից հրահրված ուսանողական դասադուլի փորձի գնահատական: Ես կրթության կողմ եմ, բայց եթե կամովին ուզում են այն չստանալ, թող չստանան:
Րաֆֆի Հովհաննիսյանը Րաֆֆի Հովհանիսյանը չէ: Պարզվում է՝ շաբաթներ շարունակ ֆեյսբուքում Րաֆֆիի պաշտոնական էջից տարածվող նյութերն իրականում ոչ մի կապ չունեն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Հոգնած Րաֆֆին տխուր է լինում: Պարզվում է՝ ՀՀ նախագահի մոտ Րաֆֆին ոչ միայն տխուր է եղել, այլև հոգնած:
Մինսկի խմբում կհամանախագահի Ադրբեջանը: Քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը բացարկ հայտարարեց բոլոր այն երկրներին, որոնք շնորհավորել են Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, ապա ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում Մինսկի խմբի համանախագահ կարող է դառնալ միայն Ադրբեջանը: Վլադիմիր Վլադիմիրովիչը և Բարակ Հուսեյնովիչը դեռ իրենց հալը կտեսնեն: Հաշվի առնելով, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միջուկային տերություններ են, սա թողնենք հեղինակի խղճին:
Ինձ գոնե մի հատ մանդատ տվեք: Րաֆֆին խնդրում է լուծարել Ազգային ժողովը և կազմակերպել նոր ընտրություններ, որ վերադարձնի ժամանակին իրեն պատկանող մանդատը:
Ծոծորակտ ցույց տուր: Տեղով մեկ հանրապետական փուչիկ ես, անհասկանալի գազով լցված: Որտեղից են գտնում նման մարդկանց?
Սարսափելի է, երբ նմաններն են կարծիք արտահայտում, այն էլ պետական մասշտաբով:
RM – ն այնքան լավ է ասել, որ էլ ինչ ասեմ;Մեղր խոսքին շաքարն ինչ…
դու գնա փուչիկ փչի, մեկ է ձեր հեչ բաբուխին էլ չի թե իրականում երկրում ինչ կլինի…. խուճապ պետք էր հանրապետականնրի շտաբում տեսնել ընտրությունների գիշերը….
Ես մի առիթով էլ եմ ասել, որ լավն են մեր ՀՀԿ՝ ականները, իրենց առաջին դեմքից սկսած մինչև այսպիսիները. հենց հուզվում կամ խուճապի են մատնվում, կամ այսպես ասած՝ մանթոյից դուրս գալու համար սկսում երբեմն ճիշտ բաներ ասել. օրինակ՝ խիարի աճման վեկտորի, անխղճորեն տոկոսներ խփելու կամ որևէ բան անելու ի՞նչ անելու մասին:Այս մեկն էլ խոստովանում է, որ ինքը ոչ թե շարքային, այլ գերադրական քաոսի երիտթևն է ներկայացնում: Ինչ արած, ընկել ենք՝ պիտի քաշենք, բայց կարծում եմ՝ շատ չի մնացել:
Այսօրինակների համար ռուսները լավ բնորոշիչ ունեն` “բրեդ սիվոյ կոբիլի”