Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Շաքարյանցի համար պարզ չեն այն կետերը, որոնցով Րաֆֆի Հովհաննիսյանը կփորձի բարեփոխումներ կատարել

Փետրվար 26,2013 17:16

«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր հյուրընկալված քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը առանձնացրել է հինգ արտաքին գործոններ, որոնք ազդում են ներքաղաքական իրավիճակի վրա: «Առաջինն ու ամենակարևորը այս պահին Ադրբեջանում զարգացող հակաիշխանական գործընթացներն են, որը կապված չեն Հայաստանի հետ, սակայն Ադրբեջանը մոտ է ներքին ապակայունացմանը, և մենք պետք է ճիշտ ժամանակին ձուկ որսանք»:

Քաղաքագետի խոսքերով երկրորդ գործոնը Վրաստանն է. «Վրաստանը փորձում է լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը Հայաստանի համար շատ շահավետ կլինի»:

Սերգեյ Շաքարյանցի կարծիքով, երրորդ գործոնը Թուրքիան է: Նրա խոսքերով Թուրքիայում զարգանում են վտանգավոր գործընթացներ հայության համար: Քրդերը ցանկանում են իշխանության գլուխ գալ Թուրքիայում, և դա կարող է իրականություն դառնալ, քանի որ քրդերն այնտեղ զգալի քանակ են կազմում: «Եթե քրդական գործը հաղթեց և Թուրքիան դադարեց գոյություն ունենալ, ցեղասպանության հարցը ինքնըստինքյան կվերանա: 1915 թվականի հետ քրդերը ոչ մի կապ չունեն»,-համոզված է պարոն Շաքարյանցը:

Նրա կարծիքով վերջին՝ չորրորդ գործոնը Պարսկաստանն է: Քաղաքագետը համոզված է, որ այժմ Պարսկաստանը հզորանում է միջազգային քաղաքական հարթակում, և սա ծանր իրավիճակ է ստեղծում Հայաստանի շուրջ: «Կամ Իրանի դեմ հակաազդող ուժերը պիտի հաշվի նստեն այս իրավիճակի հետ, կամ ցույց տան Պարսկաստանին, որ այլ ելք չկա, քան իրեց ենթարկվելը»:

Այն հարցին, թե արդյոք Հայաստանում հետընտրական իրավիճակի վրա կարո՞ղ են ազդել արտաքին ուժեր, պարոն Շաքարյանցը պատասխանեց, որ միգուցե և այո, քանի որ նախագահի նախկին թեկնածուները փորձում են աջակցություն ստանալ արտերկրից:

Այն հարցին, թե արդյոք նա հավանե՞լ է որևէ նախընտրական ծրագրր և արդյոք իր համար պարզ է Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրը՝ նա պատասխանեց, որ 7 ծրագրերից և ոչ մեկը նրան վստահություն չեն ներշնչել, և որ իր համար պարզ չեն այն կետերը, որով Րաֆֆի Հովհաննիսյանը կփորձի բարեփոխումներ կատարել:

  Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728