Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերին էժան վարկեր` տաքսի սերվիսի, կարի արտադրամասի եւ այլ բիզնեսների համար

Փետրվար 26,2013 17:11

Ծրագրի համար 100 միլիոն դրամ է տրամադրվել. սիրիահայերը 3 տարով 5 միլիոն դրամ վարկի համար կվճարեն տարեկան 4% տոկոս

Սիրիահայ երիտասարդ Հակոբ-Խաչիկ Գազանչյանը, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որոշել է էկոլոգիապես անվնաս, քիչ ծախսատար վառարաններ եւ զովացուցիչ սարքեր արտադրել: Հակոբ-Խաչիկի պատմելով` այդ սարքավորումները ձեռնտու կլինեն սոցիալական բոլոր խավերի համար. «Իմ արտադրած սարքերը ամեն տեսակ մարդու համար է` անկախ սոցիալական հնարավորություններից. ամենամեծ բիզնեսին տեր մարդուն պահանջներին էլ կբավարարի, զովացման սարքերն էլ` շոգ եղանակին, ամենն էժան ծախսերով է եւ մատչելի»: Մեր հարցին, թե արդյոք հաշվարկե՞լ է, որ ձեռնտու բիզնես է եւ մտավախություն չկա՞, որ արտադրանքը չի կարողանա իրացնել, Հակոբ-Խաչիկն ասաց. «Սկզբի համար գուցե ժողովրդին թանկ թվա, բայց, երբ հաշվարկեն էլեկտրաէներգիայի եւ գազի ծախսի գինը, գազն էլ, ասում են, թանկանալու է, կտեսնեն, որ այդ սարքը ձեռնտու է»: Հակոբ Խաչիկն իր այդ բիզնեսի համար 5 միլիոն դրամ վարկ է ստացել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակներում:

Մանրամասները` տեսանյութում

Այսօր Էկոնոմիկայի նախարարությունում 27 սիրիահայեր, որոնք մասնակցել են «Հաջող սկիզբ» դասընթացներին, հավաստագրեր ստացան բիզնեսով զբաղվելու համար: Այս դասընթացների ընթացքում, ինչպես վստահեցրեց Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Վարազդատ Կարապետյանը, սիրիահայերը ծանոթացել են հարկային դաշտին, գործող օրենքներին, իսկ վարկը տրամադրվել է 4% տոկոսադրույքով, մինչեւ 3 տարի մարման ժամկետով: Սակայն, կախված բիզնես ծրագրից, որոշ գործարարներ հնարավոր է մի քանի ամիս չվճարեն, կամ մաս-մաս վճարեն, այս ծրագրի համար 100 միլիոն դրամ գումար է հատկացվել, եւ այն առաջիկայում  ըստ պահանջի կավելանա:

Սիրիահայերից մեկին էլ կենտրոնը վարկ է տրամադրել տաքսի ծառայություն բացելու համար, այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում Վարազդատ Կարապետյանը պատասխանելով մեր հարցին, թե տաքսի ծառայություն բացելու համար դժվար թե որեւէ հայաստանցու վարկ տրամադրվեր, ի՞նչ նորամուծություններ պետք է անի տվյալ բիզնեսմենը, ասաց, որ նախ հաշվի են առել, որ Սիրիայից ժամանած հայ է եւ մի շարք լավ առաջարկներ է ներկայացրել. «Նախ այն, որ մեքենայի մեջ չեն ծխելու, մաքուր է լինելու, վարորդը Դուք-ով է խոսելու հաճախորդների հետ, եւ գլխավորը՝ աշխատակիցներն էլ սիրիահայեր են լինելու»:

Տե’ս տեսանյութը

Սկսնակ բիզնեսմեն այլ սիրիահայերի խնդիրների ու արտադրության մասին մանրամասները` վաղվա տպագիր «Առավոտում»:

Նելլի Բաբայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728