Խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ արդարադատության հաստատման, մարդկային կյանք փրկելու համար
Ես Հովհաննես Ալբերտի Հովհաննիսյանս, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալս, տեղեկացնում եմ Ձեզ, որ փետրվարի 20-ից հայտարարում եմ անժամկետ հացադուլ : Պահանջում եմ արդարություն:
Դատավարության ընթացքում խախտվել են իմ իրավունքները:
1. Տուժողը չի ճանաչել ինձ, միայն քննիչի մատնացույց անելուց հետո 70 տոկոսով նմանեցրեց :
Կարդացեք նաև
2. Մյուս մեղադրյալների հետ առերեսում չի կատարվել:
3. Հանցագործության օրը ես գտնվել եմ այլ վայրում, կան վկաներ, որոնց դատարանը թույլ չի տվել ներկայացնել:
4. Դատապարտվել եմ «Մակարով» ատրճանակի համար, որի մասին ես տեղեկություն չունեմ եւ որը, որպես իրեղեն ապացույց, չի ներկայացվել դատարան:
Մի՞թե սա արդարադատություն է:
Նախապես շնորհակալ եմ աջակցության համար: