Սոցիալական ցանցերը որքան մեր առօրյայի մասնիկը դարձան, այնքան օգտատերերը միջոցներ մտածեցին մյուսներից տարբերվելու համար: Ձեւերից մեկն էլ դեմոտիվատորն էր: Որքան լավ դեմոտիվատոր, այնքան ավելի շատ լայք: Ի՞նչ
է դեմոտիվատորը եւ ինչպե՞ս ճիշտ պատրաստել այն: Դրանք նկարներ են սեւ շրջանակի մեջ, որի ներքեւի մասում մեկնաբանություն է գրվում: Սկզբում դրանք պոստեռների կրկնօրիանկում էին համարվում, որն արվում էր տրամադրության բարձրացման համար:
Հայաստանում դեմոտիվատորների առաջին ու միակ կայքի` demotivator.am -ի ստեղծող Էդգար Բարսեղյանն ասում է, որ ցանկացած մարդ կարող է կատակել, սակայն դեմոտիվատորը ունի որոշ հստակ կանոններ ու առանձնահատկություններ, որոնք հաճախ մոռացվում են հանուն ծիծաղի. «Նախ, դեմոտիվատորը դիտելիս դիտողի տրամադրությունն ինչ-որ չափով պետք է նաև ընկի (ժանրի անվանունմն է հենց հուշում)։ Հետո, այդ հատուկ ձևը բնորոշ էր սկզբում միայն դեմոտիվատորին, սակայն հիմա հաճախ կարելի է հանդիպել «մեծ մարդկանց ասածներին» այդ նույն սև շրջանակի մեջ։ Ինչը չի կարող չդեմոտիվացնել»:
Ըստ Բարսեղյանի, դեմոտիվատորները կարող են ինչ -որ խնդրի նկատմամբ մարդկանց ուշադրությունը հրավիրել։ Ինչպես ինքն է ասում` անլուրջ հումորային ժանրը բավականին սուր քննադատական գործիք կարող է դառնալ։
Լավ դեմոտիվատոր պատրաստելու համար Բարսեղյանը խորհուրդ է տալիս հետևել աշխարհում կատարվելիք իրադարձություններին և դրանց քննարկումներին սոցցանցերում. «Կարող ես շատ հումորով, սուր դեմոտիվատոր պատրաստել, սակայն եթե ոչ ոք չի լսել այդ իրադարձության մասին, բացի քեզնից, այն ոչ ոք չի էլ հասկանա: Լավ դեմոտիվատորին անհրաժեշտ է նաեւ առողջ ցինիզմ, ունակություն` ծիծաղելու բաների վրա, որոնք ուրիշ մարդկանց միայն կտխրեցնեին»։
Արամ Արարատյան