Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցի ուսանողները ոչ թե դասադուլ են արել, այլ շնորհավորել են վերընտրված նախագահին (Տեսանյութ)

Փետրվար 26,2013 16:26

 Մինչ մայրաքաղաքի բուհերի ուսանողները երեկվանից դասադուլ են հայտարարել, Կապանի ուսանողներն այսօր երկար դասամիջոցի հաշվին հավաքվելով ՀՊՃՀ-ի  Կապանի մասնաճյուղի բակում` շնորհավորել են գործող եւ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին:

«Դավիթբեկյան Ուխտեր»  ԵՀԿ խորհրդի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանի փոխանցմամբ` հասարակական կազմակերպության եւ ուսխորհուրդների համատեղ նախաձեռնությամբ  անցկացված միջոցառման նպատակը  շնորհավորելն էր  կենտրոնական ընտրական հանձնաժողովի  պաշտոնական արդյունքներով եւ գերակշռող ձայների առավելությամբ երկրի նախագահ վերընտրված Սերժ Սարգսյանին, որին մասնակցում էին մարզկենտրոնի տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողները:

Հավաքին ներկա էին գտնվում նաեւ դասախոսներ: «Այսօր Սյունիքի երիտասարդները շնորհավորեցին ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին: Երիտասարդական այս հավաքը ապացուցում է, որ Սյունիքի երիտասարդները միշտ եղել են, կան ու կլինեն համախմբված, կկանգնեն այն մարդկանց կողքին, ովքեր նրանց կտանեն դեպի ապահով, խաղաղ Հայաստան»- ասաց Ռուդոլֆ Սարգսյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (24)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչքան ամոք է, երբ երիտասարդն է ընդունում ստորամիտ խաղի կանոնները: Անչափ ցավալի է:

  2. RM says:

    Անկեղծ ասած Կապանցիներևից չէի սպասում: Բայց հետո մտածեցի, որ ցանկացած տեղ էլ կգտնվեն փոքրոգի, ստրկական մտածողությամբ, վախկոտ ու սապունվող մարդիք: Չեմ ուզում ասել հանրապետականներ, քանի որ Կապանի քաղաքապետը հանրապետական է ու շատ կարգին մարդ, ում հետ շբվելու ու ընկերանալու պատիվ եմ ունեցել: Հուսով եմ, որ կապանցի ուսանողների այդ խղճուկ ու քստմնելի հավաքույթի հետ Աշոտը (Կապանի քաղաքապետ) որևէ կապ չունի:

    • Հաջող says:

      Անկեղծ ասած ես ել շատ հայերից չէի սպասում այսպիսի ստոր ու քաղքենի արարաքներ,,, առիթ են ման գալիս հայերի դեմ դուրս գալու… տօ այ խղճուկ ինչ գիտես Կապանի կամ կապանցի երիտասարդի մասին,,, էթ մենք ենք սապունվող, թե դու արա,, քաղաքապետի անուն ես տալիս, որ բան չասենք այ հոգնած…. մենք մեր քաղաքապետին հարգում ենք ու իրոք ինքը կապ չունի, սա երիտասարդական ինքնաբուխ հավաք է, որտեղ կապանցի երիտասարդները հայտնեցին իրենց դիրքորոշումը…. ու մեզ սապունվող համարողներին կուղարկեմ խ…………

  3. Սյունեցի says:

    Հարգարժան Ռուդոլֆ Սարգսյան, ովա Ձեզ թույլ տվել կամ ինչ իրավունքով եք խոսում Սյունիքի մարզի երիտասարդների անունից: Ես սյունեցի լինելով համաձայն չեմ Ձեր կարծիքի հետ, խնդրում եմ Սյունիքի երիտասարդների անունից խոսալուց առաջ շատ լավ կշռադատել, այնուհետև արտահայտվել:

    • hajogh 1 says:

      Եթե Դուք տիրապետում եք մեր թանկարժեք և արյան գնով պահպանված մայրենի լեզվին ապա պետք է իմանայիք ,որ խոսքը գնում է մի խումբ երիտասարդների մասին` և այդ դեպքում Դուք սովորեք հայոց լեզվի քերականությունը: Նոր արտահայտեք Ձեր կարծիքը մարդկանց արտահայտությունների վերաբերյալ :

      • Սյունեցի says:

        «Այսօր Սյունիքի երիտասարդները շնորհավորեցին ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին: Երիտասարդական այս հավաքը ապացուցում է, որ Սյունիքի երիտասարդները միշտ եղել են, կան ու կլինեն համախմբված, կկանգնեն այն մարդկանց կողքին, ովքեր նրանց կտանեն դեպի ապահով, խաղաղ Հայաստան»
        Հարգելի օպոնենտ, խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ ոչ մի տեղ գրված չէ մի խումբ երիտասարդներ արտահայտությունը ու խոսքը գնում է հենց բոլոր երիտասարդների մասին
        հետևությունները թողնում եմ Ձեզ . . .

        • hajogh 1 says:

          Ընդամենը պետք է տեսանյութը ուշադիր դիտել հարգելիս և նորից եմ հորդորում քեզ լավ ուսումնասիրիր մեր թանկարժեք մայրենի լեզուն :

    • Դավիթբեկ says:

      Էդ որ տենց մեծ մեծ դուրս ես տալիս այ հոգնած, վաղը ժամը 11-ին կլինես մշակույթի պալատի առջև, եթե մեջդ մի քիչ ազնվություն ու տղայություն կա …….. վաղը կերևա անհամբեր կսպասեմ քեզ փիսիկ

  4. կապանցի says:

    ես կապանիցեմ ու սա կազմակերպելեն դավիթ բեկյան ուխտերը ու իրենք իրենց իրավունք են վեռապահել խոսել սյունեցի երիտասառդների անունից /? Ռուդոլֆ Սարգսյան խոսեք դզեր անունից. կապանում հաղթեց ՌԱՖՖԻՆ ու դրանով ամեն ինչ ասվացե.

  5. Այս նյութի տակ այն մեկնաբանություններ գրողներին, որոնք հայատառ չեն գրում ու վրդովվում են, որ իրենց մեկնաբանությունները չեն հրապարակվում՝ խնդրում ենք ծանոթանալ մեր կայքում հրապարակման կանոններին: Տրանսլիտով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվում: Դրանք ջնջում ենք՝ անգամ առանց կարդալու:

  6. Nare says:

    Հարգելի Աննա,,եթե տենց է,ինչի ժամանակին չեք ասում?

  7. mika says:

    մի փչացրեք էտ երիտասարդներին…..թողեք մարդ դառնան;
    անկասկած էտ երեխեքին դասից հանել են, կանգնեցրել ցրտին ու ճառ են ասում…

  8. mika says:

    մի փչացրեք էտ երիտասարդներին…..թողեք մարդ դառնան;
    անկասկած էտ երեխեքին դասից հանել են, կանգնեցրել ցրտին ու ճառ են ասում…

  9. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ինչ «անակնկալ»: Այդ այսպես կոչված «Դավիթբեկյան Ուխտերը» Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետի կողմից «չհսկվող» մի կառույց է: Ավելի շատ նմանվում են կոմունիստների ժամանակվա կոմսոմոլներին: Մարզպետը վերևից ԿԱՐԳԱԴՐՈՒՄ է,ու այս «անկախ» ուսանողներն էլ հլու-հնազանդ կրկնում են: Իսկ այս Ռուդոլֆ Սարգսյանը այնքան է պրոպագանդա արել ՀՀԿ-ի համար,որ դրեցին Կապանի փոխքաղաքապետ: Իսկ Կապանի ՀՊՃՀ-ի մասնաճյուղը ՀՀԿ-ի ձեռքին է. բոլորն էլ սա գիտեն: Այսօր Կապանում ՄԻԱՅՆ մի ԱՆԿԱԽ թերթ կա.«Սյունյաց Երկիրը»: Մնացած երեքը` «Խուստուփ TV-ն», «Սոսի TV-ն» և «vkapane.ru» կայքը ՀՀԿ-ի «գրպանում չեն»: Ոչինչ,սրանց վերջը արդեն եկել է.բան չմնաց: ՀԳ-1. Այսօր Կապանում ցածր դասարանի աշակերտներն ու մանկամսուրի երեխաներն են ԴԵՌ ,որ «կամավոր» ՀՀԿ-ի անդամ չեն.«նժդեհաբար» ու «դավիթբեկաբար» -հանում հանքային կլանի:ՀԳ-2. Խոսեք ՄԻԱՅՆ ՁԵՐ անունից, այ «անկախ» կոմսոմոլներ:

  10. ditord says:

    միկա- ին Նրանք երեխաններ չեն, շատերը արդեն հայրենիքի նկատմամբ իրենց պարտքն են կատարել և հավատացնում եմ ձեզ և ձեր նմաներին որ եթե ՓՉԱՑՆԵԼՈՒ հարց ծագի , նրանք ի վիճակի են իսկույնևեթ՝ և դիմացից և թիկունքից ձեր նմաներին ՓՉԱՑՆԵԼՈՒ:

  11. ՀՊՃՀ ԿԿ շրջանավարտ says:

    Այստեղ են ասել – ողբամ քեզ իմ փոքր հայրենիք ու իմ հարազատ ԲՈՒՀ.

    Փոքրոգի ու ճղճիմ ուսանողներ բոլոր ժամանակներում էլ եղել են ու կլինեն…
    ԱՄՈԹ այն ղեկավարությանը, որ առաջնորդում է այս հոտին…

    Սրտանց ասում եմ ՀԱԶԱՐ ԱՄՈԹ ներկայիս քաղաքականացված “ռեկտորին”, որ չի կարողանում համակշռել կյանքի ու աշխատանքի բալանսը: Այս քայլով նա ընդամենն մեկ անգամ ևս հաստատեց, որ այդ ուժերի շնորհիվ է հասել փափագված աթոռին, ու ապացուցեց, որ ինքն ոչ միայն իրավաբանորեն այլ նաև բարոյապես արժանի ՉԷ ԲՈՒՀ ղեկավարելու…

    Այդ ԲՈՒՀ-ն իմ համար հարազատ օջախ է եղել. մի աղտոտեք Խնդրում եմ, ու էժանագին քաղաքական ներկայացումներով խեղկատակ մի դարձրեք.
    Թույլ տվեք ամենուր հպարտ մնամ հարազատ կրթօջախով:

    Տեխնիկական ԲՈՒՀում քաղաքական կողմնորոշում մի տարածեք… ԱՄՈԹալի է… Ձեր առաքելությունը տեխնիկական կրթություն տալն է, իսկ քաղաքական դիրքորոշման հարցում անկախություն տվեք… Մեր ժամանակներում (1998-2004) այդպես էր…

    Հուսով եմ սա վերջին ծաղրանքի արժանացած ներկայացումը կլինի:

    Երանի մեկը խոսքերս տնօրինությանն հասցներ…

  12. ditord says:

    Սյունիքի մարզպետին – Սիսիանի լեռնանցքում տեղադրել անցակետ – լիբերաստների, պոռոտախոսների, կապույտ-կանաչների, համասեռամոլների և նրանց պաշտպանի մուտքը՝ Սյունիք, արգելելու համար:

  13. Հաջող says:

    դիտորդին – ամկասկած ԿՓՉԱՑՆԵՆՔ…. չնայած նրանք արդեն փչացել են,,,

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728