Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի հետ երկխոսությունից վախեցողը չեմ» (Տեսանյութ)

Փետրվար 26,2013 16:16

 

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Արարատում

 

«Ձեր քաղաքացիական, ձեր նախաձեռնողական մասնակցության ինչ-որ լոզունգներ դրեցիք ծառերի, շենքերի վրա: Էդ ումի՞ց են վախենում, էս երեխեքի՞ց: Մի հատ նայեք այս երեխաների աչքերին: Վախ չունենա՛ք, այս քաղաքը, այս երկիրը ձերն է: Ով որ է՝ քաղաքապետ է, մարզպետ է, այս պահից հետո եթե ձեզ վախեցնի, էդ ոստիկանապետը, քաղաքապետը, ով որ է՝ կապ չունի, եթե ձեր քաղաքացիական իրավունքը խախտի, պատասխան պիտի տա, դա պաստառ է, ծառ է, թե ինչ է: Արարատի քաղաքապետը հրաժարական պիտի տա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը Արարատում՝ հենց քաղաքապետարանի մոտ:

Արտաշատի նույն նկարահանող ոստիկանները ողջ ճանապարհին հետեւելով մեզ, եկել էին Արարատ եւ հիմա էլ նկարահանում են անում այստեղ:

Արարատցիները վանկարկում էին՝ «Րաֆ-ֆի, նախագահ»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝  «Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ձեր մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Բաբայանը, մնացած պաշտոնյաները օրենքի տակ հավասար են: Սպարապետի արձանի լույսի ներքո ինձ ողջունեցին ոստիկանության աշխատակիցները: Ես ձեզ վստահեցնում եմ, սրանից հետո ձեր վրա ոչ մեկը չի աշխատելու, ձեր դեմ խաղ չի տալու: Փետրվարի 18-ին Արարատը փաստեց, որ մենք մեկ ենք, մի ազգ ենք: Շնորհավորում եմ: Դրա համար էլ ոչ մի ողջ, ոչ մի ցավ, միայն աշխատանք, արժանապատվություն եւ հեռանկար՝ մեր երեխաների համար»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը` նա ասաց, որ «պարոն Սարգսյանը ինչ առաջարկի, ես երկխոսությունից վախեցողը չեմ, բայց նա պիտի ընդունի, որ ժողովուրդը հաղթել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728