Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունները համարում եմ անօրինական, Սերժ Սարգսյանին՝ ոչ լեգիտիմ».- Արամ Հարությունյան

Փետրվար 26,2013 16:06

«Ակնհայտ է, որ այս ընտրությունները համարում ենք անօրինական ու ԿԸՀ-ի որոշումը նույնպես, ով ուզում էր հաղթել պաշտոնական տվյալներով, միեւնույն  է, մենք համարելու էինք  անօրինական: Էն, որ ես ասում էի Սերժ Սարգսյանին թողնենք միայնակ, նա պարտվելու  է, ըստ էության իմ ասածը դուրս եկավ, որովհետեւ ժողովուրդը նրա դեմ քվեարկեց»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԿԸՀ-ի հրապարակած վերջնական տվյալներին՝ ասաց ՀՀ նախագահի ինքնաբացարկ հայտնած թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Հարությունյանը, որպես քաղաքական գնահատական, ասաց, որ ընտրությունների պաշտոնական տվյալները չեն արտահայտում այն՝ ինչ իրականում կա. «Ուրիշ խնդիր է, որ թեկնածուները, օրինակ Րաֆֆի Հովհաննիսյանը,  ռեսուրսներ չուներ, որ այդ ապացույցները ներկայացներ, թե ինչ է եղել իրականում: Ես ընտրությունները համարում եմ անօրինական, Սերժ Սարգսյանին՝ ոչ լեգիտիմ: Իսկ ԿԸՀ-ի կողմից ցույց տրված այդ նկարչությունը, մինչեւ ԿԸՀ-ն է արվել»,-նշեց նա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728