Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանն այսօր տեղեկացրեց, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ բերած բողոքի քննությունը նշանակվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում՝ մարտի 21–ին:
Ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր նախկին ռեկտորի հայցն ամբողջությամբ:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի 17.04.2012թ. թիվ 173-Ա հրամանով Ս.Զոլյանը ենթարկվել է կարգապահական տույժի: Ըստ բողոքաբերի` պատասխանող կողմը չի հստակեցրել, թե կոնկրետ ո՞ր օրենքներով նախատեսված ներքին իրավական ակտեր է խախտել հայցվոր կողմը:
Բողոքաբերի ներկայացուցիչն ասաց, որ պահանջում են անվավեր ճանաչել Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի N 160-Ա եւ 2012 թվականի ապրիլի 17-ի N 173-Ա հրամանները, նրա լիազորությունները դադարեցնելու եւ 2008 թվականի մարտի 17-ի N 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ՀՀ կրթության եւ գիտութ֊յան նախարարի 2012 թվականի ապրիլի 17-ի N 58-Ա1 հրամանը, եւ վերականգնել նախկին ռեկտորին իր զբաղեցրած աշխատանքում:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ