Ըստ ԿԸՀ-ի՝ ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ տրված վերջնական արդյունքների, նախագահի թեկնածու Արման Մելիքյանի օգտին քվեարկությանը մասնակցած 1 միլիոն 521 489 ընտրողից, այսինքն՝ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցողների 60,18 տոկոսից, Մելիքյանի օգտին փետրվարի 18-ին քվեարկել էր 3520 հոգի՝ 0, 24 տոկոս: Ինչպե՞ս է գնահատում Մելիքյանը այս արդյունքները, Aravot.am-ի այս հարցին պարոն Մելիքյանը պատասխանեց. «Ես գնահատական չունեմ տալու, ես նախապես ասել եմ, որ ընտրությունները կեղծված են: Իսկ դրանք՝ կեղծ ընտրությունների կեղծ տվյալներ են»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ