Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ

Փետրվար 26,2013 15:32

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:

2013թ. փետրվարի 8-ին Հայաստանում գործող մի առեւտրային ընկերության տնօրենի կողմից ՀՀ ԿԱ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում տրված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ առեւտրային ընկերության տնօրենը, անձնագրերի տպագրության ընթացքում օգտագործվող ալյումինե թաղանթների հերթական խմբաքանակը ձեռք բերելու նպատակով, 2002թ. դեկտեմբերի 17-ից պարբերաբար իր էլեկտրոնային փոստով հաղորդակցվել է մատակարար, Թայվանում գործող «Univacco Technology Inc» ընկերության վաճառքի մենեջեր Սալլի Հուանգի հետ:

Անհայտ անձը կամ անձինք, տեղեկանալով գործարքի մանրամասներին, մատակարարվող ապրանքի դիմաց վճարվելիք գումարը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, ստեղծելով էլեկտրոնային փոստի նմանակ հասցեներ, միջամտել են առեւտրային ընկերության տնօրենի եւ Սալլի Հուանգի էլեկտրոնային նամակագրությանը` որսացել էլեկտրոնային փոստից ուղարկված նամակները եւ դրանք ՍՊ ընկերության տնօրենի անունից Սալլի Հուանգին վերահասցեագրել այլ` նման, սակայն ոչ նույն էլեկտրոնային փոստի հասցեից:

Միաժամանակ, որսալով Սալլի Հուանգի էլեկտրոնային փոստային հասցեից ուղարկված նամակներն ու հաշիվ-ապրանքագիրը` դրանք  առեւտրային ընկերության տնօրենին են վերահասցեագրել նույնպես փոփոխված հասցեից` նախապես փոփոխելով նաեւ հաշիվ-ապրանքագրում որպես առաքող կողմ նշված ընկերության տվյալներն ու բանկային հաշվեհամարը:

Առեւտրային ընկերության տնօրենը, 2013թ. հունվարի 3-ին ստանալով կեղծ` 131.027 ԱՄՆ դոլարի հաշիվ-ապրանքագիրը, պարզելով, որ դրանում «Univacco Technology Inc» ընկերության փոխարեն նշված է «Foshan Sky Stone Imp /Exp ltd» ընկերության բանկային հաշվեհամարը, հաշիվ-ապրանքագրի վրա առկա հեռախոսահամարով կապվել է որպես «Univacco Technology Inc» ընկերության վաճառքի մենեջեր Սալլի Հուանգ հանդես եկած անձի հետ, ումից հավաստիացել է, որ «Foshan Sky Stone Imp /Exp ltd» ընկերությունը «Univacco Technology Inc» ընկերության դուստր ձեռնարկությունն է, եւ ուղարկված հաշիվ-ապրանքագիրն իրական է:

Արդյունքում` 2013թ. հունվարի 10-ին «Univacco Technology Inc» ընկերության հետ որեւէ առնչություն չունեցող, օֆշորային գոտում` Մարշալյան կղզիների հանրապետությունում, գրանցված հիշյալ ընկերության` Թայվանի «First comersial bank»-ի հաշվեհամարին առեւտրային ընկերության տնօրենը փաստացի փոխանցել է 131.027 ԱՄՆ դոլար գումար, որի արդյունքում առանձնապես խոշոր չափերի նշված գումարը մատակարարին չի հասել. համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակվել է:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728