Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքից հետո Դավիթ Սանասարյանին մոտեցան ոստիկաններ ու հրավիրեցին բաժին: Րաֆֆի Հովհաննիսյանը միջամտեց եւ հորդորեց իրեն էլ տանեն բաժին՝ Դավիթի հետ: Ոստիկանները չունեին ծանուցում, ուստի Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց ծանուցում պատրաստել եւ ուղարկել այն՝ ինչպես Դավիթին, այնպես էլ իրեն, եւ իրենք երկուսով կամովի կներկայանան:
Թե ինչի են տանում բաժին, կարելի է ենթադրել. տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել է Դավիթը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ