ՀՀՇ համագումարին հնչեցրած ելույթում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, խոսելով ՀԱԿ-ի մասին, մասնավորապես, նշել էր. «Այսօր ՀԱԿ դաշինքը, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի, չկա: Մեկ տարի առաջ սկսվել է քայքայման գործընթաց: Պատճառների մեջ ես չեմ ուզում մտնել, բոլոր հեռացածներն էլ ունեն իրենց պատճառաբանությունները…բայց փաստ է՝ չկա, գոյություն չունի»:
Արդյոք ՀԱԿ անդամներն է՞լ են այս կարծիքին:
Aravot.am-ի հետ զրույցում ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ անդամ Գրիգոր Հարությունյանն այս հարցի վերաբերյալ փոխանցեց հետևյալը. «Եթե կուսակցություններ են դուրս գալիս դաշինքից, կարելի է նաև այդ կարծիքի հետ համաձայնել: Բայց ասել, որ դաշինքը գոյություն չի ունեցել, այդպես չէ, քանի որ դաշինքը մեկ տարվա ընթացքում գործել է, նիստեր կազմակերպել, որոշումներ ընդունել, գործողություններ արել»: Հետաքրքրվեցինք՝ Լ. Տեր-Պետրոսյանի նախաձեռնությունը՝ ՀՀՇ-ն վերանվանել ՀԱԿ, արդյո՞ք այս խնդիրների լուծմանը կհանգեցնի: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Դե ի՞նչ է դա լուծում: Դաշինքը այդ կուսակցության մեջ ներգրավմամբ կարող է շարունակել իր աշխատանքը: Կյանքը ցույց կտա՝ ինչ-որ բան կփոխի՞, թե՞ ոչ: Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել»:
ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ նկատեց, թե միգուցե ՀՀ առաջին նախագահը ա՞յլ բան է նկատի ունեցել և հավելեց. «Այսպես թե այնպես ՀԱԿ-ը հզորագույն հետագիծ է թողել քաղաքական դաշտում. ամենաերկարատև, ամուր ու կայացած ընդդիմություն է շարունակում մինչև այսօր մնալ: Քանի մասի էլ ՀԱԿ-ը բաժանվի, ասեն, որ որպես այդպիսին այն գոյություն ունի, թե՝ ոչ, այն մնում է: Եվ ես, որպես ՀԱԿ-ի անդամ, ինձ այսօր էլ որպես ՀԱԿ-ի անդամ եմ զգում, քանի որ այն կայացած ընդդիմություն է՝ որքան էլ մեր քաղաքական դաշտում տարբեր գույնի ամեոբաներ ու խամաճիկներ փորձեն ներկայանալ՝ որպես լրջագույն ընդդիմություն: ՀԱԿ-ը դեռ իր դերակատարությունը կունենա: ՀԱԿ-ը դաշինք չի լինի, բայց այսպես թե այնպես քաղաքական դաշտը միավորման պետք է գնա, և ամենայն հավանականությամբ կլինեն նոր նախագահական ընտրություններ»:
Կարդացեք նաև
Գ. Եղիազարյանը կարծում է, որ այսօր քաղաքական դաշտում երկու դե ֆակտո ընտրված՝ դե յուրե չգրանցված նախագահ կա՝ Ստեփան Դեմիրճյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ՀԱԿ անդամը նշեց. «Այս ընտրությունները բողոքարկում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընտրությունները կեղծվել են, բայց նրա ընտրվել –չընտրվելու մասին ոչինչ չեմ կարող ասել: Այդ պատճառով չեմ կարող ասել՝ Ա. Ղուկասյա՞նն է առավելագույն ձայներ ստացել, թե՞ Ր. Հովհաննիսյանը: Նոր ընտրությունների պահանջը ողջ ժողովրդի խնդիրն է և այն պայծառագույն ուսանողության, որ այսօր ոտքի է կանգնել: Հաստատ դանակը ոսկորին է հասել: Տեսեք թե այդ քնած, ամորֆ վիճակից մեր երիտասարդությունը ոնց արթնացավ: Նրանք հարյուր տոկոսով կհասնեն իրենց նպատակին»:
Ընդդիմության՝ Ր. Հովհաննիսյանի շուրջ համախմբման հարցի կապակցությամբ էլ պարոն Եղիազարյանն ասաց. «Իրեն հարգող ոչ մի մարդ նրա շուրջ համախմբվել չի կարող, քանի որ այդ մարդը բացի ընդդիմադիրներին փնովելուց դեռ ոչ մի բան չի ասել: Նա այն լիդերը չէ, ով կարող է ուժեր համախմբել, և չենք էլ իմանում, թե իշխանության հետ իրականում ինչ փոխհարաբերության մեջ է նա: Օրինակ՝ որպեսզի մենք նրան հարթակ հրավիրեինք, հացադուլ արեց և նստեց մեր հանրահավաքների ժամանակ Ազատության հրապարակում ՝ առանց ոչ մի պատճառաբանության, քաղաքական հայտարարության: Նպատակն այն էր, որ մենք գնայինք ու հացադուլավորին հրավիրեինք հարթակ: Հիմա ավելի զզվելի բան է արել, մի քիչ էլ ծիծաղելի: Մենք պետք է մարտի 1-ին գնանք մեր զոհված ընկերների հիշատակը հարգելու, ինչի մասին մեկ ամիս առաջ հայտարարել ենք, իսկ նա քաղաքապետին դիմում է, որ այդ օրը ժամը 17-19-ը պետք է Մյասնիկյանի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցի: Նպատակն այն է, որ մենք գնանք նրա մոտ: Ոչ մի ամեոբա իրավունք չունի մարտի 1-ի զոհերի անվան տակ քաղաքական շահարկումներ անել ու նպատակներ իրականացնել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ի`նչ ամոթ է: «Իրեն հարգող ոչ մի մարդ նրա շուրջ համախմբվել չի կարող, քանի որ այդ մարդը բացի ընդդիմադիրներին փնովելուց դեռ ոչ մի բան չի ասել: Նա այն լիդերը չէ, ով կարող է ուժեր համախմբել, և չենք էլ իմանում, թե իշխանության հետ իրականում ինչ փոխհարաբերության մեջ է նա: Օրինակ՝ որպեսզի մենք նրան հարթակ հրավիրեինք, հացադուլ արեց և նստեց մեր հանրահավաքների ժամանակ Ազատության հրապարակում ՝ առանց ոչ մի պատճառաբանության, քաղաքական հայտարարության: Նպատակն այն էր, որ մենք գնայինք ու հացադուլավորին հրավիրեինք հարթակ: Հիմա ավելի զզվելի բան է արել, մի քիչ էլ ծիծաղելի: Մենք պետք է մարտի 1-ին գնանք մեր զոհված ընկերների հիշատակը հարգելու, ինչի մասին մեկ ամիս առաջ հայտարարել ենք, իսկ նա քաղաքապետին դիմում է, որ այդ օրը ժամը 17-19-ը պետք է Մյասնիկյանի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցի: Նպատակն այն է, որ մենք գնանք նրա մոտ: Ոչ մի ամեոբա իրավունք չունի մարտի 1-ի զոհերի անվան տակ քաղաքական շահարկումներ անել ու նպատակներ իրականացնել»,-ասում է Եղիազարյանը: Ինչ կարճամտություն, ինչ նեղմտություն: Մարտի մեկի զոհերի հիշատակն էլ ուզուրպացնել? Համաժողովրդական ընդվզումն էլ ուզուրպացնել? Ովքեր են այդ “մենքը”, որ կուզենար կամ չէր ուզենա “հարթակ” հրավիրել ըմբոստացող մեկ այլ քաղքացու? Կամ` “պետք է գնան “իրենց” զոհված ընկերների հիշատակը հարգելու”? “Մարտի մեկի զոհերի անվան տակ քաղաքական շահարկումների իրավունք ունեցողներ” և “չունեցողներ”? Ովքեր են դրանք, այդ “մենքը”? Ի~նչ ամոթ է: Հետաքրքիր է, սա միայն պարոն Եղիազարյանի դիրքորոծում է, թե ՀԱԿ-ի?
Անչափ հարգելի,՝ Հրանուշ Խառատյան: Երբեմն տվեք Ձեր մեկնաբանությունները,՝ ինչպես այսօր:
Մենք,՝ հասարակ ժողովուրդս շատ ենք զգում արժանապատիվ Հայի կարծիքը, թեպետ չենք էլ
կասկածում, թե՛ ինչպիսինն է լինելու:
Պ-ն Գուրգեն Եղիազարյանը իրեն զգում է ՀԱԿ-ի ( ասել է թե ՀՀՇ-ի) անդամ և հպարտանում է դրանով,փոխանակ ամոթից գետինը մտնի,քանի որ իր ղեկավար ԼՏՊ-ը բարձրաձայնեց այն,ինչի մասին ՀՀՇ-ի ստեղծման հաջորդ օրվանից մարդիք խոսում էին այդ կառույցի մասին (զզվանքով):Ռաֆֆի Հովհաննիսյանին քննադատելուց առաջ`նախ ,բացատրեք, թե որն էր պատճառը,որ դուք`ՀԱԿ-ը, ընտրություններից առաջ հանդես եկաք քաղաքական դասալիքի կարգավիճակում և հիմա անզորությունից ատամներ եք կրճտացնում:Եթե չէք ուզում կամ չէք կարողանում օգնել,գոնե մի խանգարեք:Միանում եմ տ-ն Հ.Խառատյանի տված ամոթանքին:
Պարոն Եղիազարյանի առթիվ հիշեցի քառասուն տարի առաջ Աջափնյակի ավտոբուսներից մեկում
տոմսավաճառ էր աշխատում միջին տարիքի մի հայրենադարձ մարդ որը շատ բարեկիրթ հայերենով ( արեվմտահայերենով) բոլորին խնդրում էր շարժհվել առաջ, տոմսեր գնել…շատերի համար նա ծիծաղելի էր եւ գուցե հիմար,,, Կարծէս Հայրենիքում դեռ մնացել են մարդիք վորոնց համար «Ախպարները» դեռ անտանելի են իրենց քաղաքակիրթ պահվածքով, կամ պարոն Եքիազարյանը կյանքի իր այս հատվածում վ ուզում է վերջապես պաշտոնավարել…
Բացարձակ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ Հրանուշ Խառատյանի «ամոթանք տալը»:Տիկին, եթե ձեր նպատակը ՄԻԱՅՆ մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելն է,ո՞ րն է ձեր պրոբլեմը. դուք էլ գնացեք,իրենք էլ թող գնան:Ի՞ նչ եք քաղաքական դիվիդենդների կռիվ տալիս: ՀԱԿ-ը, ժողովրդի թիկունքում, բանակցեց իշխանական կլանի հետ ու ընտրություններին ժողովրդին ՄԵՆԱԿ թողեց: Նույնը ԲՀԿ-ն արեց:Իսկ Րաֆֆին ՀԱՂԹԵՑ:Ի՞ նչ եք կատաղել:
Եթե մարդը խոսում է ըստ տրամաբանության, ճիշտ և պատշաճ կլինի պատասխանել… Բայց երբ խոսում է մանր նախանձը, կույր ինքնահավանությունը, նրան պատասխանելը պարզապես ժամանակի անիմաստ զբաղմունք է, որովհետև Հեմինգուեյի Խոսքով` Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց հաղթել հնարավոր չէ: Երևի հենց այս պատճառով Քրիստոնեությունը զղջումը համարում է մարդու մեծագույն արժանիքներից մեկը, որով օժտված են առավելապես ազնվամիտ մարդիկ:
Գ.Եղիազարյանը ըստ երևույթի դեռ մեղմ է արտահայտվել և հավանաբար հետագայում դեռ ասելիք կունենա :
Հավանաբար Հրանուշ Խառատյան անվան տակ մի ինչոր ՀՀՇ-ական է թաքնվել իր թյուրազեղումները հեղինականացնելու պատրանքով ,նորից կեղծարարություն,ամոթ քեզ՝….;
Ներեղություն եմ խնդրում,չակերտները չեմ նկատել,դրանք ոչ թե Հր.Խառատյանի մտքերն էն,այլ
Գուրգեն Եղյազարյանի արտահայտությունների մեջբերումն է,…թե չե կարծես չորն ու թացը խառնվել է իրար;
հավաքվենք ձեր կոխքը վոր մի 10 հոգւ գլւխ ել ուտեք.քո գնացքը գնացելա արդեն ենքան հիմար ես վոր վոր չես կարում դա հասկանաս