Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանը բարի ծառայություն մաղթեց ոստիկաններին ու ԱԱԾ-ին
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Արտաշատում ասաց՝ սրանից հետո ամեն մեկը իր գործի մեջ պետք է լինի.«Այստեղ է ոստիկանը, որը նկարահանում է: Նրանք պետական աշխատանքի մեջ են: Շնորհակալություն հայտնենք ոստիկաններին: Նրանք պետք է կարգուկանոն պահեն ոչ միայն Աբրահամյանների համար ու Սարգսյանների, այլ՝ բոլորի համար: Այստեղ են ԱԱԾ-ի աշխատակիցները, ողջունենք նրանց, բայց նրանք պետք է արտաքին սահմանի անվտանգությունը պահեն, ոչ թե մենակ ներքին»:
Անդրադառնալով ստեղծված վախի մթնոլորտին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Որեւէ մեկը վախ, ակնարկ անի, հիշեցնի, որ ախպեր ջան, ոնց է մեր երկրում, պիտի ասեք՝ ոչ: Ձեզ, եթե որեւէ մեկը մի բան ասի, կդիմեք ինձ, կդիմեք այս երիտասարդ ոստիկանին, ով վստահ եմ, որ կպաշտպանի ձեր իրավունքը, կպաշտպանի մեր Սահմանադրությունը եւ օրենքը: Եթե ես կամ ինքը ձեզ չպաշտպանեց, ոչ միայն ամոթ մեզ, այլեւ թող օրենքը նաեւ կիրառվի մեզ վրա: Ես եկել եմ պարզապես ձեզ ասեմ՝ բարեւ: Բարեւի մեջ կա արեւ, տղամարդկություն, ինքնավստահություն, հայ մարդու պատկանելությունը՝ սեփական երկրում: Արտաշատը հաղթեց, ես մինչեւ հաղթանակ ձեր կողքը լինելու եմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ