Ոստիկանները սադրանքները զսպելու փոխարեն՝ իրենք են մթնոլորտը թեժացնում:
Հենց նոր ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթն Արտաշատում: Նրա ժամանալուց առաջ խիստ լարված մթնոլորտ էր, մի կողմից ոստիկանական մոտ տասնյակի հասնող մեքենաներն իրենց ազդանշաններով ահաբեկում էին մարդկանց, մյուս կողմից նկարահանող ոստիկաններն էին գործի անցել ու թեժացնում էին մթնոլորտը՝ նկարահանելով հավաքված մարդկանց:
Բանը հասավ նրան, որ օպերատոր-ոստիկաններից մեկը սկսեց նկարել Դավիթ Սանասարյանին: Վերջինս պահանջեց ներկայանալ, նոր իրեն նկարահանել:
Կարդացեք նաև
Դավիթի պատմելով՝ ոստիկանն ի պատասխան սկսել է հայհոյել, որից հետո տեղի ունեցավ հրմշտոց:
Լրագրողները սկսեցին հետեւողականորեն նկարահանել ոստիկանական, ԱԱԾ-ի նկարահանող խմբի տղաների դեմքերը: Նրանցից մեկը սկսեց այս անգամ հայհոյել լրագրողներին: Անահիտ Բախշյանը միջամտեց, տղաները չներկայացան, փախան:
Այդ պահին վրա հասավ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը հորդորեց հայհոյողներից մեկին ներկայանալ. «Ես Րաֆֆի Հովհաննիսյանն եմ, դո՞ւ ով ես»: Վերջինս դժվարությամբ, բայց պատասխանեց. «Աշոտ Գալստյան, զբաղվում եմ բիզնեսով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ