Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Ասրյանի կոչը մարզպետներին, քաղաքապետներին, գյուղապետներին

Փետրվար 26,2013 14:49

Նախևառաջ ողջունում եմ փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրություններում պատվավոր 2-րդ տեղը զբաղեցրած ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մարզեր այցելելու և իրեն ընտրած քաղաքացիների հետ հանդիպելու որոշումը, սակայն միաժամանակ չեմ կարծում, թե որևէ մարզում խուճապային իրավիճակ է` Րաֆֆի Հովհաննիսյանի այցելության համար, ինչպես ճոխացված ներկայացվում է որոշ լրատվամիջոցների կողմից:

            Անկեղծ ասեմ, եթե ես լինեի մարզպետը, քաղաքային կամ գյուղական համայնքի ղեկավարը, անձամբ ինքս Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին կմասնակցեի նրա կողմից կազմակերպված մարզային-համայնքային բոլոր հանդիպումներին: Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած հանդիպման ներկա քաղաքացիներին առանց խուճապի, հաղթանակած կերպարով, Րաֆֆի Հովհաննիսյանի աչքերի մեջ նայելով կներկայացնեի ընտրությունների իրական, իսկական պատկերը, այն է` գործող նախագահ Սերժ Սարգսյանի արդարացի, բացարձակ, ճշմարիտ հաղթանակը:

Իսկ այսօր ստացվում է այնպես, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է որևէ համայնքի իրեն ընտրած բնակիչների հետ, և այդ համայնքում հանդիպմանը ներկա չեն նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատուներից, Սերժ Սարգսյանին ընտրած քաղաքացիներից, իրոք Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման մասնակիցների համար դառնում է միակը և  իրեն պատկերացնում է «հաղթանակած նախագահի» կարգավիճակում:

Ուզում եմ կոչ անել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետներին, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներին, որոնց գերակշիռ մասը Հանրապետական կուսակցության անդամներ են, և նրանց, ովքեր եղել են նախագահական ընտրություններում անվիճելի հաղթանակ տարած Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբների պատասխանատուները, Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելությունների ժամանակ անձամբ դիմավորեք նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, անձամբ մասնակցեք նրա կազմակերպած բոլոր հանդիպումներին և առանց վախենալու, հաղթանակած ոգով, թեկուզև Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո ներկաներին դուք նույնպես ևս մեկ անգամ ներկայացրեք ընտրությունների իրական պատկերը` գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաստատուն և համոզիչ հաղթանակը: Միաժամանակ ներկայացրեք Րաֆֆի Հովհաննիսյանի իսկական պարտությունը նրա անմիջական ներկայությամբ: Երբեք չամաչեք, չայլայլվեք` պաշտպանելու ու տեր կանգնելու Հայաստանի նորագույն պատմության մեջ համապետական ամենաարդար ընտրություններում  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ ինքնադրսևորման ազնվագույն հաղթանակը` միաժամանակ հյուրասիրելով և բարի ճանապարհ մաղթելով Րաֆֆի Հովհաննիսյանին: Այլապես «փախչելով» Րաֆֆի Հովհաննիսյանից Դուք ակամայից ուժեղացնում եք նախագահական ընտրություններում ակնհայտ պարտված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին:

 

 Հարգանքով`

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական

կազմակերպության հիմնադիր նախագան Խաչիկ Ասրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ճակտին խփող says:

    Հայոց Այծիկներ

  2. Գնել says:

    կոչը մի արեք մարզպետներին, քաղաքապետներին, գյուղապետներին այլ քաղակացիներին արթարին պաշպանելու

  3. NORO says:

    վԵՐՋԻՆ ՃԻԳԵՐՆ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԾ ՈՒԶՈՒՄ հհկ-ն – ուղարկելով 170 000 հոգու անունից ներկայացող անհասկանալի ապագա ՆԱԽԱՐԱՐԻԿԻՑ: Ուշքի արի, Ղափանում դու անձամբ էս պարտվել : Լռի քեզ ճանաչողները չափից շատ են:

  4. rafayel says:

    Միայն էս զզվանքներից պրծնելը հերիք է,որ գնաս Րաֆֆիի հետևից…

  5. ՏԻԳՐԱՆ says:

    Փաստորեն ինչքան տգետ մարդիկ կան, ուշքի եկեք ով մարդիկ, մի թե չեք տեսնում Րաֆֆին ասելիք չունի օգտագործում է ժողովրդի սոցիալական վատ վիճակը, դուք ել անճարությունից կուրացել եք, իհարկե ապրելակերպը մեր բարվոք չէ, կան բազմաթիվ խնդիրներ, բայց հավատացեք ոչ Րաֆֆին և ոչ մեկը չի կարող դուրս հանել այս վիճակից, միայն Սերժ Սարգսյանն է նորմալ լիդեր, հավատացեք, մեզ բնորոշ է միշտ նախատել մեր թագավորներին, նախագահներին: Փորձեք գեթ մեկ անգամ սիրել նախագահին, նրա կողքը եղեք ու կտեսնեք փոփոխությունները:

    Պ.Ս. իսկ Ասրյանը կարծում եմ լավ առաջարկ է արել դիմավորել և ճանապարհել Րաֆֆիին, հայրենասեր մարդուն վիրավորել նշանակում է թշնամու ջրաղացին ջուր լցնել

  6. ԷԴՄՈՆԴ says:

    Նորո ջան քեզ ասեմ Ասրյանը ամբողջ ընտրությունների ընթացքում եղել է մայրաքաղաքում Կապանի պարտությունը պետք չէ վերագրել իրեն: իսկ ինչ մնում է իրեն ճանաչելուն, ասեմ քեզ այո իրեն ճանաչում են ամբողջ Հայաստանում, որպես հայրենասեր, դպրոցի կողքին գտնվող անձնավորության, երիտասարդների մեջ հայրենասիրություն սերմանող հավատարիմ մարդ

    Իսկ քեզ կարող ես ասել քանիսն են ճանաչում? կամ ինչ օգուտ ես տվել քո հայրենիքին?
    ձեր չարությունից վիրավորանքներ մի հասցրեք մարդկանց

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728