ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը քիչ առաջ մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն ավարտվել է ՀՀԿ- «Ժառանգություն»-ՀՅԴ ոչ պաշտոնական հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է ստեղծված ներքաղաքական իրավիճակը խորհրդարանական բանավեճի թեմա դարձնելու ձեւաչափը:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանի աշխատանքների մեկնարկին ԱԺ նախագահն ասաց, որ օրվա ընթացքում քննարկումները կլինեն: Արտահերթ նի՞ստ կհրավիրվի, ուղե՞րձ կլինի, թե՞ հայտարարություն՝ Գալուստ Սահակյանն առայժմ հստակ չկարողացավ պատասխանել: Ասաց, որ ընդդիմադիրների առաջ քաշած խնդիրները ամբողջական քննարկվելուց եւ ամփոփվելուց հետո առավել հստակ տեղեկություններ կտրվեն: Ներքաղաքական ճգնաժամի խորհրդարանական քննարկումների ձեւաչափը, ըստ Գալուստ Սահակյանի, վերջնական պարզ կլինի վաղը, օրվա կեսին:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը եւս հրաժարվեց ընդդիմության առաջարկած սկզբունքները հրապարակել. «Նորմալ ընթանում է պրոցեսը, եկեք չխանգարեք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև