Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վեհափառի հետ զրուցեցին հասարակության և երկրի առջև ծառացած մի շարք մարտահրավերներից

Փետրվար 26,2013 14:37

Քիչ առաջ հանդիպեցի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետության գլուխ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ստանալով Վեհապառի հայրապետական օրհնությունը՝ զրուցեցինք հասարակության և երկրի առջև ծառացած մի շարք մարտահրավերներից: Զրուցելով երիտասարդներին հուզող հիմնահարցերի և խնդիրների մասին՝ քննարկեցինք «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում երիտասարդների օր ունենալու գաղափարը:
Վեհափառ Հայրապետը կարևորեց պաշտոնական տոնացույցում երիտասարդների օր ունենալու գաղափարը, որով Հայ երիտասարդը ևս մեկ անգամ կլինի պետության, եկեղեցու և հասարակության ուշադրութան կենտրոնում: Քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգմանը, որը տոնն ամբողջությամբ կոչվի «Սիրահարների և Երիտասարդների օր»:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Նորին Սրբությունը մշտապես Հայ երիտասարդի կողքին են, որի ևս մեկ ապացույց էր մեր այսօրվա հանդիպումը և անմիջական մթնոլորտում քննարկված հարցերը վերաբերվող հայ մարդու կրոնական դաստիարակչությանը, հոգևոր և համամարդկային արժեքները և բոլորիս՝ մեր Սուրբ Եկեղեցուն առավել մոտ գտնվելը:

Բազում մտահոգություններ կան, սակայն միասնականությամբ, վճռականությամբ և հոգևոր արժեքներին հավատարիմ մնալով կկարողանանք հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն և յուրաքանչյուր արգելք:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728