Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հացը մատակարարվում է ավտոմեքենայի թափքից ու առանց փաթեթավորման

Փետրվար 26,2013 14:24

Մեր երկրում սննդի որակը վերահսկող տասնյակ կազմակերպություններ կան, որոնք, հատկապես վերջին տարիներին, առավել համակարգված պայքար են տանում, որպեսզի անորակ, թերքաշ ու առանց մակնշման ապրանք շուկայում չհայտնվի: Հարցը ամենասուր դրված էր հատկապես հացի համար. հացը խանութներ էր մատակարարվում առանց փաթեթավորման, առանց մակնշման, քաշի ու որակի ակնհայտ անհամապատասխանությամբ: Մոտ երկու տարի է՝ այս հարցերը որոշ չափով շտկվել են: Առանց փաթեթավորման հաց չեն ընդունում հատկապես խոշոր սուպերմարկետները: Սպառողների իրավունքների պետական եւ հասարակական պաշտպանները պատասխանատվության հարցը թողեցին ոչ թե արտադրողների, այլ իրացնողների վրա: Սակայն այդ էլ չփրկեց. հանրապետության մի շարք փոքր խանութներ շարունակում են հացը ստանալ առանց փաթեթավորման ու մակնշման, որոշ դեպքերում էլ՝ ավտոմեքենայի բեռնախցիկից:

Սննդի անվտանգության պատասխանատուները չեն ժխտում, որ այս ոլորտում խնդիրներ իսկապես կան: Սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց տեսչությունը հաճախ է իրականացնում ստուգումներ, իսկ անբարեխիղճ տնտեսվարողները տուգանվում են մինչեւ 300 հազար դրամով. «Կախված է տնտեսվարողի պատրաստակամությունից, հաշվի է առնվում նաեւ կատարված բացթողումը։ Նայած՝ ինչ մասշտաբի է խախտումը»:

Համաճարակաբան Մարգարիտա Պետրոսյանի վստահեցմամբ՝ իրավիճակն այնպիսին է, որ յուրաքանչյուր պահ հնարավոր է համաճարակ սկսվի. «Իրավիճակն ահավոր է։ Հացի մեքենայի վրայից կեղտը թափվում է։ Այո, մինչ այս համաճարակներ չեն եղել հացի կեղտոտության պատճառով, բայց եղել են համաճարակներ, որոնց պատճառները չեն բացահայտվել։ Համաճարակը կարող է կրել ոչ զանգվածային բնույթ։ Բայց բազմաթիվ թունավորումների պաճառը, ով գիտե, գուցե հենց կեղտոտ հացի պատճառով է»։

Բաբկեն Պիպոյանի խոսքերով. «Առանձին հացի մասով ստուգայց չի եղել, նախորդ տարվա պլանային ստուգումների ժամանակ եղել են նաեւ հացի արտադրամասեր, որոնք ստուգվել են եւ ենթարկվել վարչական պատասխանատվության։ Նախորդ տարվա վերջին մենք ժողով անցկացրինք ոչ թե հաց արտադրողների, այլ իրացնողների հետ, որոնք ամեն առավոտ հացը ստանալիս պետք է հետեւեն քաշի, պիտակավորման եւ այլ չափորոշիչներին»։

ՍԻՐՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728