Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մասիսցիները վրդովված էին (Տեսանյութ)

Փետրվար 26,2013 14:33

Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրում են, որ նախագահին չի ասել՝ այո, տխուր եմ, որ ձայներս տարել ես

Մասիսում Րաֆֆի Հովհաննիսյանի բարեւարշավն անցավ շատ բուռն, ինչպես եւ սպասվում էր: Ժառանգության առաջնորդը նախապես հայտարարել էր, որ գնում է «կեղծիքների կենտրոն»:

Բավականին հոծ բազմություն էր հավաքված եւ ամեն քայլափոխի՝ մահակներով ոստիկաններ ու ոստիկանական մեքենաներ, որոնք տեսախցիկներով նկարահանում էին  հավաքված մարդկանց:

Մի մարդ՝ Վարդան անունով Րաֆֆի Հովհաննիսյանին մոտեցավ ու դժգոհեց Սերժ  Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նրա պահվածքից. «Լրագրողների հետ շրջում եք, որ լուսաբանվի, չէ՞: Նախագահի հետ հանդիպելուց ինչի՞ լրագրողներին չթողեցիր, եթե ճիշտ մարդ ես: Ձեզ նախագահը հարցրեց՝ Րաֆֆի, խի՞ ես տխուր: Ասեցիր՝ տխուր չեմ:   Ասեիր՝ տխուր եմ, որ ձայներս տարել ես, եթե ըտենց ա»: Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց ճիշտն ասել, քանի որ այդպես չի եղել. «Երբ ասեց՝ ես տխուր եմ, ի՞նչ պատասխանեցի: Դուք հիմա հերոսանում եք: Ոոոո՜չ, ես ասացի՝ իրավատեր եմ, իրավազոր: Այնպես որ, դուք ճշմարտությունն ասեք: Ես կողմ էի բաց հանդիպումների, եւ եթե պարոն Սարգսյանը երբեւէ նորից այս շաբաթվա ընթացքում եւ առաջիկայում ինձ հրավիրի այս համազգային տագնապը լուծելու համար, ես կպահանջեմ, ինչպես պահանջեցի անցած անգամ, որ բաց հանդիպում լինի»:

Հավաքի մասնակիցներից մեկը սկսեց բղավել, որ ոստիկանները թող լավ էլ հետեւեն, նկարեն, սպառնան, մեկ է, վախեցողը չեն: Aravot.am-ի հարցին՝ այստեղ՝ Մասիսում շա՞տ են կեղծիքներ եղել, մասիսցիներից մեկը՝ Արտակ Ստեփանյանը պատասխանեց՝ «37 թիվն էր, հեսա էս ասելուց հետո գալու են բռնեն-տանեն»: Նա նաեւ պատմեց, որ իր պատճառով ճնշումներ են գործադրում իր հարազատների վրա. «Տղայիս ստիպել են, որ մտնի ՕԵԿ, եկավ ասեց՝ պապա, ասում են պետք ա մտնես կամ դուրս գաս: Հո ապուշ չէր՝ մտներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728