ՀՀԿ գործադիր մարմնում կադրային փոփոխությունների հարց չի քննարկվել
«Իշխանությունների օրակարգում Ազգային ժողովի ղեկավարության փոփոխություն չկա»,-այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է ԱԺ ղեկավարության փոփոխություն, ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Իմ գործընկերները շատ նորմալ իրականացնում են իրենց պարտականությունները, իսկ ես, որպես թիմի անդամ, թիմային խաղացող եմ և կխաղամ, ինչպես թիմը որոշի: Այս պաշտոնը ինձ համար պատասխանատվություն է ավելացրել և մեկ էլ մի հատ «Քեմրի» ավտոմեքենա` պադավատ, ուրիշ ոչինչ»,- հավելեց Շարմազանովը:
Հարցին, թե Բարգավաճ Հայաստան կուսակցության երեկվա հայտարարությունից հետո հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ի հետ միասին կոալիցիայի հարց քննարկվի, Շարմազանովը ասաց` նման հարց չի քննարկվել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ