Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանի աներձագը գոհ է

Փետրվար 26,2013 13:54

Նա չպատասխանեց, թե ինչպես է պատահել, որ ինքը Սերժ Սարգսյանից շատ ձայն է հավաքել

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում Ավան վարչական համայնքում Սերժ Սարգսյանն ավելի քիչ ձայն էր հավաքել, քան Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջնարդյունքում, իհարկե, թիվ մեկ ընտրատարածքում, ՀՀԿ-ական թեկնածուն ձայների թեեւ չնչին առավելությամբ, բայց  հաղթանակած է դուրս եկել` Նոր Նորք վարչական համայնքի մի մասի շնորհիվ: Խոսակցություններ եղան, որ ՀՀԿ-ում դժգոհություններ են հնչել այդ պատկերից, մինչդեռ, Ավան վարչական համայնքում գրանցած արդյունքներից թիվ մեկ ընտրատարածքից մեծամասնականով ընտրված պատգամավոր, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը գոհ է: Այսօր այդ մասին նա հայտարարեց խորհրդարանում`լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Լրագրողների դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ավելի քիչ ձայներ է հավաքել, քան ինքը ժամանակին՝ խորհրդարանական լրացուցիչ ընտրությունների ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Դե սենց ասեմ, Ավանը հաղթել է, Նոր Նորքը հաղթել է, այսինքն գումարելիների տեղերը գումարում ես, գումարը չի փոխվում, նորմալ է»: Լրագրողների դիտարկմանը, թե Ավանի ընտրատեղամասերում Սերժ Սարգսյանը պարտվել է, ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց. «Չէ, Ավանը չի պարտվել, Ավանը հաղթել է: Արդեն ասեցի, գլխավորը հաղթանակն է, թե որքան ձայնով է այդ հաղթանակը, դա այդքան էլ էական չէ»: Ռոբերտ Սարգսյանն այդպես էլ չասաց, թե ինչպե՞ս պատահեց, որ Սերժ Սարգսյանն իրենից քիչ ձայներ հավաքեց: Բայց այն հարցին, թե հնարավո՞ր է հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրվի, ծիծաղելով արձագանքեց՝ չէ:

Սերժ Սարգսյանը ստացել է 15383 ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 15752 ձայն,պարզ չէ, թե ինչպես է հաղթել Սերժ Սարգսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728