Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիշելով Ռուբենիչին

Փետրվար 26,2013 13:22

Մեզ մոտ իրավաբանների պակաս, կարծես թե, չկա: Այդ մասնագիտության մարդիկ կան նաեւ Ազգային ժողովում: Իրավաբան է հանրապետական Հովհաննես Սահակյանը, որն, ըստ էության, ասում է, թե իշխանությունները մեծ լավություն են անում խաղաղ ցուցարարներին՝ բիրտ (կամ կոշտ) ուժ նրանց դեմ չկիրառելով: Իրավաբան է նաեւ Զարուհի Փոստանջյանը, որը շնորհավորում բոլորիս Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ ինչպե՞ս, ո՞ր փաստաթղթի հիման վրա: Իսկ ես մտածում եմ, որ երկու կողմերն էլ կշահեին, եթե ունենային Վլադիմիր Նազարյանի (Ռուբենիչի) մակարդակի պետական իրավունքի մասնագետ, որը ոչ միայն կբացատրեր սահմանադրական նորմերը, այլեւ գուցե կհուշեր, թե ինչպիսի ելքեր են հնարավոր ստեղծված իրավիճակից:

Բնականաբար, իմ դատողություններն այս խնդիրների շուրջը կլինեն սիրողական: Բայց ինձ նախ թվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյան իմանալավ մեր իշխանության «հակումները»՝ պետք է ունենար 1988 վստահելի վստահված անձ բոլոր տեղամասերում, եւ այդ վստահված անձինք հնարավորություն կունենային ոչ միայն հետեւելու ընտրությունների ընթացքին, այլեւ վերահաշվարկ պահանջելու, ու նույնիսկ մերժում ստանալու դեպքում կուժեղացնեին իրենց թեկնածուի իրավական դիրքերը: Նույն նպատակներով ՀԱԿ-ը եւ Դաշնակցությունը նույնպես պետք է բոլոր տեղամասերում ունենային հանձնաժողովի վստահելի անդամներ: Հիմա կարծես թե իրավական որոշակի գործընթացներից ընդդիմությունը ուշացել է:

Երկրորդ՝ համաձայն եմ նրանց հետ, ովքեր պնդում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է դիմի Սահմանադրական դատարան եւ ներկայացնի ընտրակեղծիքների բոլոր հավաքած փաստերը: Ի դեպ, դրանք, իմ տպավորությամբ, ավելի քիչ են, քան 2008-ին Տեր-Պետրոսյանի՝ ՍԴ ներկայացրածները, եւ ըստ երեւույթին պատահական չէ, որ դրանից առաջ՝ մարտի 1-ին, իշխանությունը հարձակվեց խաղաղ ցուցարարների վրա, եւ այն դատավարությունը տեղի էր ունենում արտակարգ իրավիճակի, այդ թվում՝ լրատվամիջոցների վրա դրված խիստ գրաքննության պայմաններում:

Երրորդ՝ որքան ես հասկանում եմ, Հայաստանը կիսանախագահական հանրապետություն է, եւ նախագահի լիազորությունները մեր երկրում բավականին սահմանափակ են: Այսինքն՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նախագահ, ապա նա կամ պետք է աշխատի հանրապետական մեծամասնության հետ, կամ, որը ավելի հավանական է՝ «ժառանգական» դարձած «առնետների» հետ: Կամ էլ՝ ցրի խորհրդարանը: Հետեւաբար, գուցե արժե՞ մտածել այդ ուղղությամբ:

Եթե Ռուբենիչը լիներ, գուցե ավելի հետաքրքիր բան առաջարկեր:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    Հարգելի Արամ, Ձեր դատողությունները ինձ թվում են ոչ թե սիրողական, այլ ավելի պրոֆեսիոնալ , քան շատ շատ իրավաբանների մանուկ մտքերը: Լիովին համամիտ եմ Ձեր հետ, չնայաց, որ իրավաբանությունից հեռու եմ:

  2. Maxim says:

    հովհաննես սահակյանի և գալուստ սահակյանի միջև թե՛ ի՞նչ արնակցական կապ կա,՝ չգիտեմ: Բայց նրանց թե՛ պատկառելի արտաքինը, թե՛զարհուրելի մտածելակերպը, համապատասխանում են իրար այնպիսի ճշգրտությամբ, ինչպիսին իրենց ազգանունն է, կամ էլ մեկ կաթիլ ջրի երկու կեսը: Իսկ մեծ հաշվով,՝ ինչպես կեղծ Նժդեհականները, այնպես էլ, նրանց ներքին օրգանի պատիվ վայելող ՕԵԿ-ը, իրենց մտածելակերպով՝ նույն թոխմախի յալլան են, բացառությամբ մի քանիսի, որոնք իրենց ճարտար խոսելով, և կիրթ պահվածքով փորձում են առանձնանալ, բայց էությամբ նույնն են:
    Եթե Ռաֆֆի Հովհանիսյանը դառնա նախագահ, ապա ես նույնպես կարծում եմ, որ նրան տարբեր
    հայրենասիրական պաթոսներով կմիանան՝ թևանի ,,ազգանունը չեմ հիշում,, կամ քոքոբոլյանի
    նմանները, դեռ կեղծ Նժդեհականների մի հուժկու բանակ արդեն հաստատ կերպարանափոխվում է, և սպասում հարմար պահի: Եվ չի բացառվում, որ նորից խոսի Ռաֆֆիի աննախադեպ հարգանքը դեմոկրատիայի նկատմամբ, և այդ ,,առնետների,, հոսքը ավելի մեծ թափով տեղի ունենա, թողնելով մի կողմ իր կուսակցության ազնիվ և ժողովրդի կողմից հարգված մարդկանց: Աստված բարին կատարի:

  3. Margar Makhsudyan says:

    …պետք է ունենար 1988 վստահելի վստահված անձ բոլոր տեղամասերում, եւ այդ վստահված անձինք հնարավորություն կունենային ոչ միայն հետեւելու ընտրությունների ընթացքին, այլեւ վերահաշվարկ պահանջելու, ու նույնիսկ… Հիմա կարծես թե իրավական որոշակի գործընթացներից ընդդիմությունը ուշացել է՛՛: Ցավում եմ, բայց սա նույն ՀՀԿ-ի պրոպագանդան է, որը սակայն անուղակիորեն խոստովանում է, որ ընտրատեղամասերում տիրություն են արել ոչ թե պետական մտածողություն ունեցող իշխանության ներկայացուցիչները, այլ ընտրագողերն ու զոռբաները, և գիտե՞քՙ թե որ կարգախոսի ներքո, ճիշտ եք՝ ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ, իսկ ինչ վերաբերում է ՛՛իրավական որոշակի գործընթացների ուշացած լինելուն՛՛, ապա բավական է այցելել Առավոտի այս էջը՝ https://www.aravot.am/2013/02/26/207868/ , հասկանալու համար, որ խնդիրը ոչ թե իրավական գործընթացների մեջ է, այլ դրանք պնդերեսությամբ և դեմագոգիկ հայտարարություններով խափանելու և քողարկելու մեջ: Համոզված եմ, այս անգամ ապականող և բարոյալքող քարոզչամեքենան չի հաջողելու և իրական ազատությունը մոտ է, շատ մոտ:

  4. Աստվածատուր says:

    Հիշում եք Հակոբ Պարոնյանի ,,Պաղդասար ախպարի,, նրբացուցիչ դեպք հանցանացի փաստաբանին: Այս հոդվածի և բազում իշխանահաճո հրապարակումների մեջ հիմա կգտնես Պաղդասար ախպոր կնկան արդարացնող փաստաբանների: Նրանք բոլորն էլ, ինչպես Պաղդասար ախպոր փաստաբանները, հոմոզված են, որ տեղի է ունեցել դավաճանություն, որ տիկին Անուշը կամ պարոն Սերժը անհավատարիմ են գտնվել յուրյանց պարտականությունների մեջ, սակայն նրբացուցիչ դեպք հանցանացը թույլ չի տալիս նրանց անհավատարմությունը ապացուցված համարել: Մեր իրականության զավեշտն և ողբերգականությունը հենց սրա մեջ է: Ում ինչ հաճո է, այն երգն է երգում, նայած, ով է պատվիրատուն:

  5. Maxim says:

    Թեպետ, այս մի քանի տողը՝ վերը նշված թեմային ուղղակիորեն չի վերաբերվում, բայց ամփոփում է
    այս օրերի բոլոր թեմաները: Խոսքս,՝ սերժ սարգսյանի պատասխանն է՝, Սերժ Թանկյանի նամակին, իր թոռնիկ սերժի ճակատագրի մտահոգության մասին: Ահա թե՛ ում համար է իրականացվում ,,Դեպի
    Ապահով Հայաստան,, լոզունգը: Այն կարելի է դիտել նաև որպես ինքնախոստովանում, ,,Սերժ,,-ով
    դիմելով Թանկյանին, բայց լավ իմանալով, որ հենց ինքն իրեն է դիմում: Իսկ հիմքում ընկած է,՝ ստի, անամոթության, կեղծիքի, գավառամտության, դեմագոգիայի բարձր դրսեվորում:

  6. sergik says:

    Սահմանադրության Հոդված 29. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:
    Սահմանադրությունը համարվում է օրենքների օրենքը, ըստ օրենքների գերակայության սկզբունքի (որը իրավունքում պարտադիր կանոն է) եթե ինչ-որ օրենք հակասում է սահմանադրությանը գերապատվությունը պարտադիր պետք է տրվի սահմանադրությանը, սա նրա համար, որ հենց սկզբից անօրինական էր ոստիկանության հայտարարությունները…
    Ընդհանրապես մենք ունենք բավականին հումանիտար օրենսդրություն, որտեղ ցանկացած հարցի պատասխան կարելի է գտնել, անգամ Եվրոպան կնախանձեր, բայց կյանքը ցույց է տվել որ Հայստանում դրանք դեր չեն խաղում, եթե միայն բոլորը դադարեին ,,մտացել,, ժողովրդի մասին ու շարժվեին միայն օրենքներով մենք կլինեինք ամենազարգացած երկիրը….

  7. manvel says:

    եթե ընտրությունները չեն կեղծվել ՝առաջարկում եմ ՀՀԿ-ի պատգամավորներին պահանջել/քվիարկությամբ փոխել օրենքը/ ընտրացուցակները և ստուգել ընտրողների Հայաստանում գտնվելու փաստը

  8. Հայկ says:

    Ցավում եմ, խորապես ցավում եմ մեր այս իրականության համար: Մեր փրկության միակ ուղին համախմբվելն է: Այս բառերը կարող են ընդհանուր դատողություններ ընկալվել,բայց ես վաղուց եմ մտածել, որ պետք է որևէ մեկը սկսի համայն հայության համախմբման գործընթացը՝ ցեղասպանության 2015 թվականին լրացող 100 տարվա շեմին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728