Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ Իջևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com -ում , երեկ՝ կեսօրին, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ երիտասարդական փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի իր բնակարանի պատշգամբներից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի տղամարդ:
Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ տղամարդը 55 ամյա Հ. Մ-ն է: