Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Էս ոստիկանները ի՞նչ են ասում: Լա՞վ բան են ասում, թե՞ վատ»

Փետրվար 26,2013 13:09

IMG_2004IMG_2007IMG_2010Ոստիկանները մեգաֆոններով խանգարում էին Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը:

 

«Ժողովուրդ,Վաղարշապատը պաշտոնական տվյալներով հաղթել է»,- Էջմիածնում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Արմավիրում, Մեծամորում, ինչպես նաեւ Էջմիածնում հավաքը շրջապատել էին ՊՊԾ-ի մեքենաները եւ ոստիկանները: Նրանք մեգաֆոններով ինչ-որ բան էին հայտարարում, որը կապ չուներ հավաքի հետ, բայց խանգարում էին Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթին: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Էս ոստիկանները ի՞նչ են ասում: Լա՞վ բան են ասում, թե՞ վատ»:

«Դու քո գործին մնա, գործ չունես դրանց հետ, ի սեր Աստծո»,- կոչ արեցին էջմիածինցիները՝ ասելով, որ ոստիկանները ճանապարհներն են հորդորում ազատել:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ խոնարհվում է էջմիածինցիների առջեւ. «Սա ոչ Վեհափառի հարցն է, որովհետեւ իր հարցը Աստծո հետ է: Այս հարցը ոչ Սերժի եւ Րաֆֆիի, ոչ Ռուսաստանի եւ Ամերիկայի հետ է:  Հայ ժողովուրդը չի վախենում ոչ Ամերիկայից, ոչ Ռուսաստանից, ոչ Չինաստանից, ոչ Եվրոպայից: Ճանաչե՛լ հայ ժողովրդի իրավունքը: Թող ամեն մեկը գնա իր շահի հետեւից, բայց առաջինն հերթին մենք մեզ հարց տվեցինք փետրվարի 18-ին: Մենք նոր ազգ դարձանք: Եվ պահանջում եմ ԱՄՆ-ից ու ՌԴ-ից ճանաչել հայ ժողովրդի հաղթանակը: Հայ ժողովուրդը հաղթել է, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Հայաստանը»:

Ելույթի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Մասիսը թող պատրաստվի, ինքը գնում է այդ կեղծիքների կենտրոն:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Anna says:

    Արամ, երևում է Ձեր թերթն էլ նախագահի ճնշումներին չի կարող հակազդել…. Աշխատում եմ Շվեդիայի Գոտենբուրգի համալսարանում, ամոթով եմ հետևում մեր մի շարք, կարելի է ասել գրեթե բոլոր լրատվական միջոցների մեկնաբանություններին. Նույն իշխանությունները, ովքեր արհամահելով գիտությունը, պատճառ հանդիսացան, որ գիտնականների զգալի մասը լքեց հայրենիքը, այսօր բանտարկել է ուսանողներին համալսարաններում՝ գիտելիքի հանդեպ հարգանքի կոչեր հնչեցնելով, իսկ Ձեր պես լրագրողներն էլ փորձում են սատարել այդ տգետներին.

  2. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հետաքրքիր է, ինչպես եմ ես սատարում այդ տգետներին:

  3. Mels says:

    Լավ էս ինչ ապատեղեկատվություն է ուզում եմ ընկալել? հենց հիմա մենք Րաֆֆի կողքին ենք, ու սրանից առաջ էլ միասին էինք: Ոչ մի ոստիկան ոչ մի բարձրախոսով ոչին չի ասել, կան հայտարարել: Իմաստն եմ ուզում հասկանալ էս ապատեղեկատվության Հռիփսիմե???????

  4. Maxim says:

    Հարգելի Anna. Եկեք փորձենք գործ անել: Ես էլ քննադատելու մեծ փորձ ունեմ, և հաճախ սխալ:
    Մենք կարող ենք համախմբվել և ամեն շաբաթ մեկ օր, մեր զայրույթը արտահայտել թե՛ Մերձբալթյան և թե՛ Սկանդինավյան երկրներում,՝ այս կամ այն դեսպանատների առջև: Ինչպես ասում են ժողովրդի լեզվով,՝ էս խմորը դեռ շատ ջուր է քաշելու:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728