R.SA ռադիոընկերության կազմակերպած մերկ սահնակորդների ավանդական մրցումն անցկացվել է Գերմանիայի Ալտենբերգ քաղաքում:
Չնայած առատ ձյանն ու ցուրտ եղանակին, 12 կին եւ 13 տղամարդ պայքարել են 100 մետր մրցուղին առաջինը հաղթահարելու եւ խորհրդանշական հազար եվրո մրցանակին տիրելու համար: Տղամարդկանց պայքարում հավասարը չի ունեցել Նիկո Շվարցը, իսկ կանանց մեջ՝ նախկին մոդել եւ երգչուհի Անետ Շնեդելբախը, որն իր շահած գումարը նվիրաբերել է քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ