Նիկոլ Փաշինյանը «դեմ» է քվեարկում բոլոր օրինագծերին
Այսօր խորհրդարանն իր աշխատանքը սկսեց քվեարկություններով: Մինչ քվեարկությունների սկսելը՝ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը դեմ է քվեարկելու բոլոր նախագծերին, քանի որ հայաստանյան հետընտրական ճգնաժամի պայմաններում այդ նախագծերում արծարծված հարցերը է՛լ ավելի են խորացնում խորհրդարանի նկատմամբ անվստահությունը:
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ այսօր կայանալիք հանդիպման ժամանակ կորոշվի թե ինչ ձեւաչափով են քննարկելու հետընտրական ճգնաժամի խնդիրն ԱԺ-ում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև