Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ. «Այլեւս Բախշյանը ուրիշների համար չի աշխատելու» (Տեսանյութ)

Փետրվար 26,2013 12:24

mecamor3mecamor1«Բարեւ, Մեծամոր, ինչպե՞ս եք»,-այսօր Մեծամորում Րաֆֆի Հովհաննիսյանի այս հարցին մեծամորցիները պատասխանեցին. «Հուսահատված, ո՞նց պիտի լինենք»:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նշեց. «Հայ ժողովուրդը չէր հավատում, բայց Մեծամորը հավատաց: Այդ հավատքից ավելի մեծ թռիչք չկա: Կապ չունի պարոն Պուտինը, ում շատ հարգում եմ, այսօր ՌԴ-ի դեսպանին հանդիպեցի, թե Բրյուսելը, ինչ ուզում են, թող ասեն, ես իրենց հարգում եմ: Բայց թող հանկարծ Մեծամորի, Հայաստանի քաղաքացու իրավունքը չխախտի: Ոչ մեկը թող ինձ ամերիկյան, ռուսական ժողովրդավարության դասեր չտա, որովհետեւ Մեծամորը որոշել է: Ողջունում եմ ձեր հաղթանակը, դա մեր հաղթանակն է: Դուք հավատացիք, որ տեսաք, որ «Ժառանգությունը» սոսկ կուսակցություն չէ, որ գնում է աթոռակռիվ: Դա մեր դրոշակի, մեր երեխաների համար է: Կապ չունի, թե ինը ամիս առաջ ում քվեարկեցիք՝ ԲՀԿ, ՀԱԿ…»:

 

Նա նաեւ ասաց, որ այլեւս ոչ մեկը մեր բնությունը չի խաթարելու, ծառ չի կտրելու. «Պիտի հասկանանք, որ բնությունը պատկանում է հայ ժողովրդին: Բախշյան Անահիտը հիմա կրթության հարցերին է նվիրված, պատրաստ եղեք, որ նա այլեւս ուրիշների համար չի աշխատելու, ուրիշներն են աշխատելու իր համար: Դուք Անահիտից, Ստյոպայից, Զառայից ակնկալեք պատասխան, հաշվետվություն, շիտակություն: Մեծամորը չի մնալու առանց աշխատանքի: Պետության պարտքն է դա: 48-ը 48-ի դեմ Մեծամորն ասաց, որ ես հետ եմ վերցնում իշխանությունը: Պարոն քաղաքապետ, ես հիմա չեմ գտնի այն խոսքը, որ ասացի Արմավիրում, բայց լավ իմացեք՝ եթե դուք հարգեցիք ժողովրդին, կմնաք ծառայության մեջ: Բայց եթե դուք վախեցրիք, սպառնացիք, դուք այլեւս չկաք»:

Այժմ շարժվում ենք Էջմիածին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Ժողովրդի մեջ պուտինավախ կա*;Երևի մտածում են, թե Պուտինն ասողն է ու իրեն ասող չկա;Այդ դեպքում արժե* կասկածել;Կարևորը ազգին սիրելն է, եթե սիրել գիտի, հուզվել ու ոգևորվել գիտի, ապա սատանայի հետ էլ կբանակցի հանուն իր ժողովրդի;Չլսելու և չհասկանալու հազվադեպ հիվանդությունը հայոց չընտրյալ բռնակալինն է;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728