Շախմատի Ռուսաստանի հավաքականների ավագ մարզիչ, գրոսմայստեր Եվգենի Բարեեւը «Р-спорт»-ի հետ ունեցած հեռախոսազրույցում տեղեկացրել է, թե Նադեժդա եւ Տատյանա Կոսինցեւա քույրերը մերժել են մասնակցել Ղազախստանում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը նախապատրաստվելու նպատակով հրավիրված հավաքին: Դա նշանակում է, որ քույրերը հրաժարվում են հանդես գալ Ռուսաստանի դրոշի ներքո: Բարեեւի տեղեկություններով, քույրերից մեկը ներկայումս Ամերիկայում է եւ բանակցություններ է վարում այդ երկրի շախմատային ֆեդերացիայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ