Այս պահին ԵՊՀ-ում դասադուլը շարունակվում է: ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց ուսանողները բաժանվել են երկու խմբի: Ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի գլխավորությամբ մի խումբ ուսանողներ դասադուլի դուրս եկած ուսանողներից պահանջում են հեռանալ ԵՊՀ տարածքից՝ պնդելով, թե նրանք խանգարում են դասընթացին: Այս պահին նրանք գոռում են՝ ամոթ է, մի խանգարեք մեր դաս անելու իրավունքը, եւ ձեռք ձեռքի տված կանգնել են ընդդեմ դասադուլավորների:
Ռեկտորի օգնական Մելքոնյանը դասադուլավորների հետ երկար բանակցելուց հետո նրանց հեռացրեց ԵՊՀ տարածքից եւ հորդորեց իրենց ակցիան անել ավելի ցածր, բայց դասադուլավորները կրկին մաս-մաս փորձում են ԵՊՀ բակ մտնել: Նշենք, որ դասադուլավորները անհամեմատ ավելի շատ են:
Ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի հրահանգով դասընթացը չխանգարելու համար դասադուլավորները սեւ ժապավենով բերանները փակել են եւ լռության րոպե են հայտարարել: Դասադուլավորների դեմ դուրս եկած ուսանողները գոռում են՝ ամոթ է, հեռացեք, իսկ դասադուլավորները ի պատասխան ծափահարում են:
Ըստ որոշ տեղեկությունների՝ դասադուլավորներին դեմ դուրս եկած ուսանողները ուսխորհրդի անդամներ են եւ ստուգարքներ չստացած ուսանողներ: Դասադուլավորները ծափահարություններով դուրս են գալիս ԵՊՀ տարածքից եւ շարժվում դեպի Մանկավարժական համալսարան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մեր ժամանակ՝ 1988-ին նույն պատմությունն էր: Կոմոսոմոլը շատ ավելի ծանր մեղադրանքներով էր դեմ դուրս եկել ուսանողության դեմ: Մենք հաղթեցինք, քանի որ միասնական էինք և լավ էինք հասկանում ժացավրդի շահը: Պատմությունը կրկնվում է:
Բարկանում ես, աղա;
-Չէ, բայց կկուն կանչելու ժամանակն է, Սիմոն;
-Յա~, խոսքի ազատությունը եկել է ՀՀ*;
Չհավատաս, Սիմոն, չհավատաս…