Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմավիրցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ոտներդ խերով լինի Հայաստանի մեջը»

Փետրվար 26,2013 11:50

armavirԱրմավիրում Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց պատրաստվել երկարատեւ պայքարի

 

«Ոտներդ խերով լինի Հայաստանի մեջը, բարով ես եկել»,- Րաֆֆի Հովհաննիսյանին այսպես ողջունեցին Արմավիրում: Մի կին մոտեցավ ելույթի ժամանակ «Ժառանգության» առաջնորդին ու բողոքեց, որ Արմավիրի փողոցները «աղքատի կարկատան» են եղել: Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց՝ «Էլ ոչ մի աղքատություն, ոչ մի արտագաղթ: Չամաչեք, չվախենաք: Մենք բոլոր գյուղերում ասել ենք, որ սա մեր քաղաքն է, մեր գյուղն է: Մեր քաղաքը ոչ մեկի սեփականությունը չէ: Ով թալանեց, ով վախեցրեց, ինքը պատասխան պիտի տա»:«Հա, մեռնեմ արեւիդ»,- արձագանքում էին արմավիրցիները:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «Ձեր քաղաքապետը ունեցավ գոնե նվազագույն տղամարդկությունը՝ հրաժարական տվեց: Ես ողջունում եմ: Նա հրաժարական պիտի տար ոչ թե նրա համար, որ ժողովուրդը հաղթեց, այլ՝ որ խախտումներ արեց: Ես իր օրինակով պահանջում եմ նաեւ ավագանու եւ մարզպետի հրաժարականը: Դա ոչ թե ուլտիմատում է, ժողովրդի պահանջն է: Այդ պահանջը պետք է տանենք մինչեւ հաղթանակ: Ժողովուրդը հաղթել է, խոսել է, երգել է, ասել է՝ ոչ կեղծիքին»:

Արմավիրցիներցի մի պապիկ դժգոհեց. «Սաղ փախան ախր, գնացին»: Րաֆֆի Հովհաննիսյանը ուղղեց. «Փախածները չեն փախել, իրենց ցավով են գնացել: Տուն առ տուն մեր ժողովրդին հետ պիտի բերենք Հայաստան: Պատրաստվեք երկարատեւ պայքարի եւ հաղթանակը մերն է լինելու»:

Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին հետեւում էին ոստիկանները, բայց այս անգամ որեւէ միջամտություն չեղավ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728