Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքապետերը «գետնի» տակն են անցել

Փետրվար 26,2013 11:36

«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել այն քաղաքապետերի հետ, որոնց «կյանքը մազից» է կախված, եւ հնարավոր է՝ շուտով նրանք եւս «ինքնակամ» հրաժարականներ ներկայացնեն։

Նոյեմբերյանի քաղաքապետ ՎԱՆՈՒՇ ԱՄԻՐԱՂՅԱՆ

– Պարոն Ամիրաղյան, տեղեկություններ են շրջանառվում, որ Դուք եւս հրաժարական եք տալու։ Պատճառն այն է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ Ձեր ղեկավարած քաղաքում պարտվել է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տեղեկությունները։

– Ես արդեն հոգնեցի այդ հարցուփորձերից, ուրիշ այլ հարցեր չունե՞ք։

– Խնդրում եմ ասել՝ Դուք պատրաստվո՞ւմ եք հրաժարականի դիմում ներկայացնել, թե՞ գոհ եք Ձեր կատարած աշխատանքից։

– Այդպիսի բան չկա։ Ես վերջացրի, ուրիշ հարցեր մի՛ տվեք, վերջ։

 

Ախթալայի քաղաքապետ ՀԱՅԿԱԶ ԽԱՉԻԿՅԱՆ

– Պարոն Խաչիկյան, Դուք գո՞հ եք Ախթալայում անցկացված ընտրություններից եւ ընդհանրապես Ձեր կատարած աշխատանքից։

– Մեզ մոտ ժողովրդի մեծամասնությունն ընտրել է Սերժ Սարգսյանին։

– ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը համատարած դժգոհ է քաղաքապետերի եւ մարզպետերի կատարած աշխատանքից եւ պահանջել է, որ լավ չաշխատած պաշտոնյաներն իրենք իրենց ձեռքով հրաժարականի դիմումներ ներկայացնեն։ Դուք պատրաստվո՞ւմ եք նման քայլի գնալ։

– Ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում, որ նման բան կա։ Մեզ մոտ ընտրակեղծիքներ չեն եղել, ու ամեն ինչ նորմալ է եղել։

– Այսինքն՝ բոլոր տեղերում ընտրակեղծիքներ են եղել ու դրա՞ համար են քաղաքապետերը, մարզպետերը հրաժարականի դիմումներ ներկայացնում։

– Ես չգիտեմ, այդ դեպքում ինչի՞ պետք է հրաժարական տան, եթե որեւէ բան չի եղել։ Ես առաջին անգամ եմ նման բան լսում, ժողովուրդն իր կամքով գնացել ու ընտրել է իր խղճի կամոք։

– Վախենալու ոչ մի բան չունե՞ք որ հնարավոր է՝ Ձեզ էլ պարտադրեն հրաժարականի դիմում գրել։

– Ինչո՞ւ պետք է վախենամ, բայց ինչի՞ համար պետք է պարտադրեն, օրինակ՝ մենք ի՞նչ օրինախախտում ենք արել, որ մեզ պարտավորեցնեն հրաժարական տալ։ Իսկ դա որեւէ քրեական հետապնդում առաջացնո՞ւմ է մեզ համար։ Ես դա ասում եմ ընդհանրապես, ինձ նման բան չեն ասել Ձեր նշած դժգոհության առումով։

– Ու Դուք չեք էլ պատրաստվո՞ւմ հրաժարականի դիմում գրել։

– Ինչի՞ համար։ Լավ, ես վատառողջ եմ, էլ չեմ կարող շարունակել։

Հ. Գ. Երեկ ողջ օրվա ընթացքում, մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը։ Իսկ Արմավիրի արդեն նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը,  լսելով, որ  իրեն լրատվամիջոցից են անհանգստացնում, անմիջապես անջատեց հեռախոսն ու այլեւս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728