Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն ու Գարի Կասպարովը հակառակ կարծիք ունեն

Փետրվար 26,2013 11:25

Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը «АиФ.ru»-ի հետ զրույցում վստահություն է հայտնել, թե շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն դառնալու է նորվեգացի Մագնուս Կարլսենը: «Զարմանալի կլինի, եթե Կարլսենը չեմպիոն չդառնա՝ իր տաղանդով, արդյունքներով, անգամ՝ պատմական զարգացման տրամաբանությամբ», – ասել է Կասպարովը, որը մի որոշ ժամանակ մարզել է նորվեգացուն: Նրա կարծիքով Կարլսենի ամենաիրական մրցակիցներն են Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Կրամնիկը:

AronyanԱյլ կարծիք ունի Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: Համաշխարհային օլիմպիադայի եռակի եւ աշխարհի թիմային չեմպիոնը «»Armenpress»»-ին տված հարցազրույցում ասել է. «Հավակնորդների մրցաշարին մասնակցելն արդեն իսկ մեծ ուրախություն է…Մրցաշարին մասնակցել եւ չհաղթելն արդեն իսկ պարտություն է»:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Թող, որ համարիչները լինեն տարբեր, բայց թող ընդհանուր լինի ձեր հայտարարը պարոնայք;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728