Կապել-լե-Գրանդում ընթացող շախմատի ներկայացուցչական փառատոնի չորրորդ տուրից հետո հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը կորցրել է ընդամենը կես միավոր եւ 10 առաջատարների խմբում է:
Մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում են 3,0-ական միավոր վաստակած Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա), Կարեն Հ. Գրիգորյանը, Էլինա Դանիելյանը: 2,5 միավոր ունեն Դավիթ Հարությունյանը (Վրաստան), Հովհաննես Գաբուզյանը, Եվգենյա Դոյուխանովան, իսկ Ռոբերտ Աղասարյանն ու Կարինա Համբարձումովան՝ Ռուսաստանից, առայժմ իրենց անվան դիմաց գրանցել են 2,0 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ