Փետրվարի 26-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 84-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Քննարկման թեման` հետընտրական զարգացումները. «Բարեւի հեղափոխությունը» եւ Սերժ Սարգսյանին ուղղված տասնյակ պետությունների շնորհավորանքները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:
Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ
https://www.livestream.com/aravot?fb_version=2.0
Կարդացեք նաև
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադառնալով ԲՀԿ-ի երեկվա հայտարարությանը, ասել է, թե ավելի լավ կլիներ, որ ԲՀԿ-ն ավելի կոնկրետ լիներ: Իսկ արդյոք պարոն Հովհաննիսյանը կոնկրետ է, նրա ոչ մի ասած կոնկրետություն չի պարունակում եւ ժողովուրդն այդպես էլ չի հասկանում , թե նա ինչ է պատրաստվում անել` դիմելու է Սդ, թե ոչ, գնալու է իշխանափոխության, թե ոչ, եւ առհասարակ, ինչ է անելու: Թե չէ` անհասկանալի է, երբ նա ասում է ժառանգությունն այլեւս հրաման է:
Մինչեւ ընտրությունները Րաֆֆի Հովհաննիսյանը ասում էր, որ լինելու է Րաֆֆիի ու Սերժի պայքար, հիմա ասում է` սա Րաֆֆիի ու Սերժի պայքարը, չէ, սա ժողովրդի պայքարն է: Ինչպես հասկանանք:
Րաֆֆի Հովհաննիսյանը իր տարակուսակնքը հայտնեց այն կապակցությամբ որ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Աբդուլահ Գյուլը` ինչ-ինչ կեղտոտ ակնարկ անելով: Ինչ է, կարծում է ժողովուրդը մոռացել է, թե ինչպես նա Գյուլի ընտրվելուց շտապեց շնորհավորել նրան` այդ ընթացքում Ցեղասպանություն բառն էլ փոխարինելով Հայրենազրկում բառով: Չի ամաչում?: Թե մտածում է, որ ժողովուրդը հիշողություն չունի: Այս դեպքում Գյուլն է շնորհավորել, իսկ իր դեպքում հենց ինքն էր շնորհավորել Գյուլին: Ամոթ է:
Ինչ է նշանակում Րաֆֆի երեվա ասուլիսում ասածը, թե շատ հարգալից, սիրալից հանդիպում էր Սերժ Սարգսյանի հետ: Ում հետ է նա սիրալիր, ընտրությունները կեղծած մարդու?: Ում հանդեպ է նա հարգալից, երկիրը կոռուպցիայի մեջ խեղդող, աղքատության, արտագաղթի մեջ սպառող Սերժ Սարգսյանի: Այդ որ հետագծի համար է Րաֆֆին շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին, 2008թ արյունոտ ընտրություններում տարած հաղթանակի: Խնդրում եմ հատ առ հատ պատասխանել:
Չեք վախենում, որ այդպես շարունակելու դեպքում Բարեւահեղափոխությունը կարող է վերածվել բարեվափոխության` երբ շարժումը կփախնի Րաֆֆի Հովհաննիսյանի տակից` դեպի ավելի վճռական գործիչներ: Առավել եւս, որ ցանկացողների պակաս չկա:
Պարոն Հովհաննիսյան, վատ չեք զգում այն բանի համար, որ Սերժ Սարգսյանը սկզբում խոստանում է Րաֆֆի Հովհաննիսյանին, որ երկու տղամարդու միջեւ զրույց է գնում, հետո իր ենթակաների միջոցով սկսում սպառնալիքներ հնչեցնել: Ինչ է նշանակում Շարմազանովի երեկվա ասածը` եթե այդպես շարունակեն մեր գործընկերները, մենք ոչ թե ստիպված կլինենք` հնարավոր կլինի նաեւ մենք էլ ներկայացնենք մեր ձեռքի տակ ունեցած տվյալները։ Որովհետեւ ինքը բացահայտել է միայն զրույցի մի մասը, իսկ այդ զրույցը տեւել է մեկ ժամից ավել: Ինչ է, Սերժ Սարգսյանը գրավոր զեկուցե?լ է Շարմազանովին զրույցի արդյունքների մասին?, ու այդ զեկույցն է ձեռքի տակ? Թե իրականում խոսքը հենց ձայնագրության մասին է: Անհարմար չե?ք զգում:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ սա այլեւս իր պայքարը չէ, սա քաղաքացիների, ժողովրդի պայքարն է: Բայց երբ նա գնում էր Սերժ Սարգսյանին անելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկ, արդյոք նա դա քննարկել էր այդ նույն քաղաքացիների հետ, չէ որ կայացրեց միանձնյա որոշում, եւ հիմա տեսնելով, որ իր առաջարկներից որեւէ մեկը չի ընդունվում Սերժ Սարգսյանի կողմից, ասում է, որ դա միայն իր պայքարը չէ: Ինչու ուրեմն, մինչ այդ իր քայլերը չեր համաձայնեցնում այդ նույն քաղաքացիների հետ: Ընդհակառակը, նրանց թողնելով փողոցում` շտապեց իր դիվանագիտական հանդիպումներին: