Սվերդլովսկ երկրամասի մարզպետարանում բացվել է «Ուրարտուի ժառանգները» վերնագրով ցուցահանդես, որը նվիրված է «Անի-Արմենիա» համայնքային կազմակերպության 25-ամյա գործունեությանը: Գրում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Սվերդլովսկում մեծ հայկական համայնք կա, որոնցից շատերի համար Ուրալը հայրենի վայր է դարձել: Մարզպետի աշխատակազմի ղեկավար Յակով Սիլինի խոսքերն է մեջբերում «Օբլաստնայա գազետա»-ն, որը նաեւ հարցազրույց է ներկայացրել քանդակագործ Ալեքսանդր Սամվելի հետ, որի աշխատանքներից մեկը ներկայացված է լուսանկարում:
Ցուցահանդեսին ներկայացված է 6 հայ վարպետների 48 արվեստի գործեր՝ քանդակներ, բնապատկերներ, գրաֆիկաներ, նատյուրմորտներ, ևայլն:
«Մենք վաղուց մեզ սփյուռքի մաս չենք զգում: Արդեն երեխաների սերունդ է մեծացել, որոնք այստեղ իրենց ծնողների հետ եկել են 90-ականների սկզբներին: Եկատերինբուրգում մենք մեր տանն ենք», – ասել է «Անի-Արմենիա»-ի ղեկավար Մատիս Նազարյանը: Ըստ նրա, արվեստի միջոցով Ուրալի և Հայաստանի միջև կամուրջ է ստեղծվում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ