Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ից դուրս գտնվող «Ժառանգության» հանձնաժողովականները ընտրակեղծիքների հետ ի՞նչ կապ ունեն

Փետրվար 25,2013 22:28

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պարզաբանում է այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի պնդումները, թե «Ժառանգության» նշանակած ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ Հայաստանում չեն բնակվել:

 

«Նախկին կենտրոնական ընտրական հանձնաժողովի ջանքերով ձեւավորված իշխանությունների քրտնաջան «անշարժ գույքի» շնորհիվ հանձնաժողովների նշանակված որոշ անդամները Հայաստանից ստիպված են եղել գնալ արտագնա աշխատանքի: Նրանց թիվն այնքան էլ մեծ չի եղել: Չեմ կարծում, որ խնդիրը դա է; Թող մենք հանաձնաժողովի անդամ չունենայինք, մեր բոլոր նշանակած անդամները լինեին Հայաաստանից դուրս, խախտումներ արած լիենինք, բայց իրենք, որ պատասխանատուն են, վավերացնողը, թող ճիշտ աշխատեին»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

Նա հերքեց պարոն Մուկուչյանի պնդումները, թե «Ժառանգության» նշանակած հանձնաժողովների անդամներից ինքնաբացարկ ներկայացրածներից մի մասն անգամ տեղյակ չեն եղել իրենց ինքնաբացարկի դիմումի մասին. «Այդպիսի բան չի եղել, բոլորն էլ տեղյակ են եղել, մի երկու դեպք է եղել, երբ այդ մարդիկ Ռուսաստան էին գնացել, իրենց փոխարեն իրենց ծնողներն են ստորագրել: Եվ դա համատարած չէր: Հասկանում եմ՝ Մուկուչյանը հիմա արդարացումներ է ուզում, բայց պետք չէ:   Նույնիսկ, եթե  «Ժառանգությունը»  հանձնաժողովի անդամներ չունենար, դա ի՞նչ կապ ունի այն լայնածավալ ընտրակեղծիքներ հետ, որոնց  վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը աչք փակեց… «Ժառանգության» արտասահմանում գտնվող հանձնաժողովականները դրա հետ ի՞նչ կապ ունեն, որ աչք փակոցին եղավ:  Այդքան ձայնագողություն է, բաց քվեարկություն է եղել, ու մամուլը հեղեղված է  ընտրակեղծիքների հրապարակմամբ. դրա հետ ի՞նչ կապ ունենք»:

Անդրադառնալով այսօր հանձնաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գրանցումը անվավեր ճանաչելու, դատարան դիմելու իրենց դիմումի մերժմանն ու ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու եւ Սերժ Սարգսյանին վերընտրված նախագահ համարելու հանձնաժողովի որոշմանը, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Թող Մուկուչյանը իր անդամների հետ իրեն լավ զգա այսօրվա որոշման համար ու իրենց հարց տան՝  արդյոք այս որոշումը Հայաստանի համար նպաստավո՞ր էր, թե՞ նպաստավոր չէր: Չեմ կարծում, որ «Ժառանգության» անդամների արտագնա  աշխատանքի մեկնելն էր պատճառը, որ ԿԸՀ-ն այսպիսի անօրինական որոշում ընդունեց: Չեմ ժխտում, որ աշխատանքի մեջ մենք էլ ենք թերացումներ ունեցել, բայց ճիշտ չէր պատասախանատվության այդ մեծ բաժինը գցել մի քանի հանձնաժողովականների վրա»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ժողովուրդն ընտրել է հենց Րաֆֆի Հովհաննիսյանին և ոչ թե կողմ ընդդիմությանը կամ էլ դեմ ընդիմությանը… Այլապես ձայները հավասար կբաշխվեին բոլոր թեկնածուների միջև ըստ հավանականությունների տեսության կամ էլ ըստ մի քիչ տրամաբանության… Ձայների հսկայական տարբերությոնը վկսյում է, որ ընտրողները հստակ առանձնահատկություններ են նկատել թեկնածուների միջև և ընտրել ըստ այդ առանձնահատկությունների… պարզապես նախանձն ու ինքնահավանությունը որոշ մարդկանց թույլ չեն տալիս ընդունել իրականությունը… Իսկ այն թեկնածուն, ով չի միանում, դրանով ցույց է տալիս, որ ինքն իրականում ներդրված է եղել…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728