Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավորում է Ջոն Քերին

Փետրվար 25,2013 22:11

Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Հարգելի՛ պարոն Նախագահ,

Շնորհավորում եմ Ձեզ վերընտրվելու կապակցությամբ:

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները զարգացրեցին 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված միտումները, և ես ուրախ եմ, որ լրատվամիջոցները քարոզարշավի հավասարակշռված լուսաբանում են ապահովել: Համաձայն եմ նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական եզրակացությունների հետ, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված՝ հիմնարար ազատությունների պահպանմամբ, թեպետ դեռևս որոշ աշխատանք է մնում կատարելու: Առաջ շարժվելով Հայաստանը, հուսով եմ, կշարունակի ավելացնել թափանցիկությունը, խրախուսել բազմակարծությունը հիմական լրատվամիջոցներով և քաջալերել քաղաքացիների ակտիվ մասնակցությունը բարեփոխումներին ու կառավարմանը, ինչպես նաև լուծել ԵԱՀԿ կողմից բարձրացված մնացյալ խնդիրները:

Ձեր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում հուսով եմ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կաշխատեն՝ առաջ մղելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները, որոնք էական են աճող երկկողմ առևտրի և ներդրումների համար: Ես նաև մնում եմ հանձնառու օգնելու ձեր երկրին՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային լուծում և խնդրում եմ Ձեզ, որպեսզի այսուհետ ևս Մինսկի խմբի համանախագահներին ցուցաբերեք Ձեր լիակատար աջակցությունը: Մենք չենք կարող բավարարվել ստատուս քվոյի պահպանմամբ, մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը՝ խաղաղ գործընթացին նշանակալի աջակցություն ապահովելու համար:

Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի՝ ամրապնդելու մեր երկրների միջև վաղեմի կապերը և պատմական բարեկամությունը»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարի շնորհավորական ուղերձում:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ջոն Քերին գլուխը պատով է տալիս: Շնորհավորելու փոխարեն թող գան տեսնեն ժողովրդի վիճակը և
    կեղծ Նժդեհական պարագլուխներինը, որոնց միակ արժանիքը ստոր քծնանքն է՝ սուլթանին:

    • Մարգար Մախսուդյան says:

      Հարգելի Մաքսիմ, թույլ տվեք Ձեզ հետ չհամաձայնել: Կարծում եմ դիվանագիտության լեզուն մի փոքր տարբերվում է մեր կիրառականից: Ամենակարևորն այստեղ, ըստ իս, այն է, որ շնորհավորանքը ոչ թե երկրի նախագահի մակարդակով է արված, այլ վարչապետի, բացի այդ վերջին նախադասության մեջ հստակ ուղերձ է հղված մեզ բոլորիս առ այն, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին.
      ՛՛Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի…՛՛, ինչը կարող է նշանակել՝ քանի դեռ Ձեր երկրում հաստատված չէ ժողովրդի իշխանությունը, ինչ արած՝ կաշխատեմ Ձեզ հետ:

  2. Տիգրան says:

    Ժողովուրդն գիտակցաբար ընտրել է հենց Րաֆֆի Հովհաննիսյանին, և ոչ թե դեմ իշխանությանը կամ կողմ ընդդիմությանը, այլապես ձայները հավասարապես կբաշխվեին բոլոր թեկնածուների միջև ըստ հավանականությունների տեսության կամ ըստ մի քիչ տրամաբանության… Ձայների հսկայական տարբերությունն ինքնին վկայում է այն մասին, որ ժողովուրդն առանձնահատուկ տարբերություններ է նկատել թեկնածուների միջև և ընտրել ըստ այդ առանձնահատկությունների… Պարզապես նախանաձն ու ինքնահավանությունը թույլ չեն տալիս մարդկանց ընդունել ճշմարտությունը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728