Միայնակ պետք է ճգնես, սակայն հարևաններիդ հետ խումբ կազմելով՝ կարող ես լուրջ փոփոխությունների հասնել ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու գործում: Սա է նոր մուլտֆիլմի միտքը, որը ստեղծվել է Արևելյան գործընկերությանը նպաստելու համար: Գրում է Եվրամիության հարևանության ծրագրի տեղեկատվական կենտրոնի կայքը:
«Խրտվիլակը» 40 վայրկյան տևողությամբ մուլտֆիլմ է, որի կագախոսն է «Հարևաննե’ր, միացեք»: Մուլտֆիլմում հարևանները փորձում են պաշտպանել իրենց բերքը սոված թռչուններից, այն ցույց է տալիս ընդհանուր նպատակներին հասնելու համար համագործակցության կարևորությունը, ինչը Արևելյան գործընկերության ծրագրի առանցքային սկզբունքն է:
Արևելյան գործընկերությունը ԵՄ ծրագիր է, որը մեկնարկել 2009թ. մայիսից: Նրա նպատակն է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի և նրա վեց հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ