Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյանի կոչը. «Անհապաղ վերսկսել երկխոսությունը, եւ հասնել համաձայնության»

Փետրվար 25,2013 21:55
David Shahnazaryan

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասը չի ընդունում 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քվեարկության պաշտոնական արդյունքները, ինչի հետեւանքով հանրապետությունում բարձրացել է քաղաքացիական բողոքի մեծ ալիք:

Ստեղծված իրավիճակում հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում են Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Փետրվարի 21-ի նրանց հանդիպումը ցավոք ո՛չ համաձայնության հասնելու անկեղծ ձգտում էր, ո՛չ էլ երկխոսություն իր էությամբ: Այն սոսկ պահանջների եւ դիրքորոշումների երկուստեք արտահայտում էր:

Ծավալվող հետընտրական զարգացումներն առավել քան մտահոգիչ են: Լարվածության հետագա հնարավոր աճն ու սրացումները հղի են առճակատումների վտանգով,քանի որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող են կորցնել վերահսկողությունը հետագա զարգացումների նկատմամբ, ինչի  հետեւանքները ծանր կլինեն երկու կողմերի համար էլ: Արդյունքում իր նպատակին կարող է հասնել երրորդ կողմը, ինչպես մեկ անգամ արդեն տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում:

Նման աղետալի վտանգից խուսափելու, ստեղծված բարդ իրավիճակը հանգուցալուծելու միակ ուղին քաղաքական համաձայնությունն է, որին հասնելու հնարավորությունը, կասկած չունեմ, դեռեւս սպառված չէ:

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կոչ եմ անում Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ անհապաղ վերսկսել երկխոսությունը, եւ հանուն մեր պետականության ու ժողովրդի հասնել քաղաքական համաձայնության:

 

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

25 փետրվարի, 2013թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մուրադ says:

    Մի անգամ Լևոնին ուղարկեցիք երկխոսության. հիմա ուր է Լևոնը, ուև է ՀԱԿ-ը?

  2. Մարգար Մախսուդյան says:

    Քաղաքացի Դավիթ Շահնազարյան, դուք բավարարվում եք հայտարարելով, թե «…Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասը չի ընդունում 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քվեարկության պաշտոնական արդյունքները»: Կոչ անելուց առաջ, նախ բարի եղեք արտահայտել Ձեր սեփական գնահատականը ընտրությունների վերաբերյալ, որից հետո կողմերը, ինչու չէ, նաև ընթերցողները, պատկերացում կկազմեն Ձեր այս առաջարկության ողջամիտ և հեռանկարային լինելու վերաբերյալ:

    • Մարգար Մախսուդյան says:

      Կամ, ի՞նչ նկատի ունեք ՛՛քաղաքացիների զգալի մասը չի ընդունում՛՛ ասելով. զգալի մաս կարող է լինել 20-ից 80 տոկոսը:

  3. Maxim says:

    Դավիթ, երկխոսության իրավունքը սս-ի հետ, անձամբ և ամենայն պատասխանատվությամբ ես քեզ
    եմ հանձնում, որպես ճկուն և փորձառու երկխոսություն վարողի: Իսկ եթե մի քիչ լուրջ,՝ ապա ու՞մ
    հետ երկխոսություն, և ինչի մասին: Մի՞ թե՛ երկխոսություն վարողը դու չէիր, և ինչու՞ չվարեցիր: ՄԻ
    գուցե գնալ երկխոսության և խնդրել, որ այս անգամ էլ մարտի 1-ին 10-ից ավել մարդ չկոտորեն: Մի՞
    թե՛ հասկանալի չէ, որ ժողովուրդը 1999թ. հոկտեմբերի 27-ից գործ ունի հանցագործ, ոճռագործ և
    արունաբու երկու տարերի հետ, որոնց համար ազգ, ժողովուրդ, պետություն ասածը միայն միջոց է
    իրենց վայրագ, քարանձավային, գավառական վայելքները բավարարելու: Եթե յուրաքանչյուրը հասարակ ժողովրդից քաջ գիտակցում է այս դառը իրականությունը, ապա չեմ կարծում, որ դու այնքան միամիտ ես, որ չգիտես ինչ ես խոսում և ում մասին: Հետևապես,՝ վերջ տուր պատվերներ
    կատարելուն և առանց դեմագոգիայի կամ խոսիր իրականությունը, որ չարը պետք է հեռանա առանց
    արյուն թափելու, կամ էլ լռիր,՝ ինչպես խուլ համրը, և ջուր մի լցրու թշնամու ջաղացին:

  4. Հակոբ says:

    Պետք է հստակ հասկանալ, որ եթե Շահնազարյանի նշած Սերժ- Րաֆֆի քաղաքական համաձայնությունը չկայանա, ապա կամ այս շարժումը կմարի, կամ կդառնա անկառավարելի ու քաոսային, կամ էլ ուժային ձեւով կճնշվի ու կունենանք եւս մի մարտի 1-ի:

    • Մարգար Մախսուդյան says:

      Ասում եք՝ ՛՛այս շարժումը շատ շուտով կամ կմարի, կամ կդառնա անկառավարելի ու քաոսային..ուժային ձևով կճնշվի ու կունենանք ևս մի մարտի 1՛՛:
      Հետաքրքիր է, որտեղի՞ց է բխում Ձեր այդքան պայծառ լավատեսությունը:
      Իսկ կարող եք ասել, թե այդ ե՞րբ է շարժումը դարձել անկառավարելի. 2008թ. մարտի մեկի առավոտյա՞ն՝ երբ անհայտ բնույթի ոստիկանական ուժեր վայրենաբար հարձակվեցին խախաղ նստացույցի մասնակիցների վրա, թե դրանից հետո, երբ հանրահավաքը կրում էր ինքնապաշտպանական բնույթ, սակայն հրազենային վնասվածքներով զովեցին 10 և վիրավորվեցի տասնյակ քաղաքացիներ և հանցագործներից ոչ ոք չի պատժվել առայսօր: Նույնիսկ 1996թ. սեպտեմբերի 25-ի ընդվզումը անկառավարելի չի եղել, այլ առաջնորդվել է ղեկավարի՝ Վազգեն Մանուկյանի հստակ ցուցումով. ՛՛Եթե 20 րոպեի ընթացքում չգամ՝ կգաք իմ հետևից՛՛, եթե չեք մոռացել, այնպես որ, նման ֆատալիզմի համար որևէ հիմքեր չկան, հատկապես եթե հաշվի առնենք Րաֆֆի Հովհաննիսյանի բարությունն ու հետևողականությունը, ինչպես նաև վերջին 25 տարիների ժողովրդի կուտակած փորձն ու իմաստնությունը: Որպես գործոն հարկ եմ համարում նշել նաև մեր երիտասարդ լրագրողների համարձակ և պոֆեսիոնալ աշխատանքը, ինչպես նաև տեխնիկական զինվածությունը, ինչը շատ մեծ զսպող ուժ է բոլոր նրանց համար, որոնց վերջին փաստարկը բռնությունն է:

  5. RM says:

    Երեկ լսում էի ՀՀՇ/ՀԱԿ ղեկավար(?) Արամ Մանուկյանին ու լացս գալիս էր: Պարոն Շահնազարյան, միանգամայն հասկանալի է, թե ինչու լքեցիք ՀԱԿ-ը: Այդ մարդը չի ընդունում որևէ այլ տեսակետ, այլ բառապաշար, այլ մտածողություն, քան իրենցն է: Նույնիսկ եթե հիմական ու գլխավոր նպատակը մեկն է: Մոռացել են, որ Րաֆֆին միշտ միացել է իրենց, միշտ հստակ է եղել իր ընդիմադիր կեցվածքով՝ իր բառապաշարին ու բարոյականությանը երբեք չդավաճանելով: Ժամանակն է ՀԱԿ-ը ցույց տա ժողովրդի կողքին լինելու իր պնդումները և ապացուցի, որ նեղ անձնական ու խմբակային շահ չի հետապնդում: Ինչ վերաբերվում է երկխոսությանը՝ Րաֆֆին քայլը կատարել է, մնում է հաստավիզ ու մանկուրտ իշխանական ամբոխից մարդկային ու հոդաբաշխ առաջարկներ հնչեն, այլ ոչ թե աշոտյանական, շարմազանովյան, բադեյանական (այս կոմսոմոլիկենի կենտկոմականների շարքը կարելի է շարունակել) понос-ը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728