Լրահոս
Օրվա լրահոսը

Վայքի քաղաքապետը Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չի տալու հանրահավաք անցկացնել

Փետրվար 25,2013 21:47

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ միայն համացանցային կայքերից է իմացել, որ վաղը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է Վայքում հանրահավաք անցկացնել, և նշեց՝ քանի որ իրեն նախօրոք ոչ ոք չի տեղեկացրել, ապա վաղը նա թույլ չի տալու հանրահավաք անցկացնել:

«Օրենքով սահմանված կարգով պետք է քաղաքապետարանին մի քանի օր առաջ իրազեկեին, տարածք ուզեին, մենք էլ կզգուշացնեինք ոստիկանությանը և տարածք կտրամադրեինք՝ ի՞նչ խնդիր կա, բայց քանի որ չեն զգուշացրել, ես չեմ կարող թույլ տալ հանրահավաք անցկացնել»,-ասաց Հ. Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե օրենքից է խոսում, այդ ո՞ր օրենքով են ժողովրդին թալանել, հասցնելով այդ վիճակին: Իսկ եթե
    գողական օրենքով, ապա ձեր տեղը Կոշի գաղութն է, շուտով այնտեղի օրենքներից կօգտվեք:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի քաղաքապետ, Ձեր հայտարարությամբ փաստորեն արհամարհում եք ՀՀ նախագահի ինստիտուտը, քանի որ, այսօրվա ԿԸՀ-ի որոշումը ՀՀ նախագահ ընտրվելու վերաբերյալ Ձեզ համար նույնիսկ իրադարձություն էլ չի, հակառակ պարագայում Ձեզ օրենքից դուրս չէիք դնի:
    Նման բովանդակության հայտարարություն անելուց առաջ, կարծում եմ, առնվազն պետք է խորհրդակցեիք Ձեր իրավաբանական բաժնի աշխատակիցների հետ, որոնք պարտավոր էին Ձեզ տեղեկացնել ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ մասին.

    Հոդված 26. Ինքնաբուխ եւ շտապ հավաքները

    1. Ինքնաբուխ է որոշակի իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը (այսուհետ` ինքնաբուխ հավաք)։
    2. Շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում եւ անցկացվում է որեւէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով եւ այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք)։

  3. Համլետ says:

    Եվս մեկ թարս բուսնած խիար…

  4. … չ’գիտեմ` խիյարը, թարս` կերել են, թե` չէ, բայց` որպես ԱՆԴՐԱՆԻԿ Զորավարի հետնորդ և թոռ, ցանկանում և պահանջում եմ` Վայքի քաղաքապետ կոչվածը, մեր` 500.000-ից ավել քաջերին ասի, էտ` որ ”թուրք” պապերից էր, ինքը և իրեն ժառանգել` Վայքը, իր խեղջ ու կրակ` ժողովրդի հետ միասին …

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728