«Հայաստանը կանգնած է երկընտրանքի առջև` անդամակցել Եվրասիական միությանը, թե` ոչ: Հայաստանի` Եվրասիական Միությանը միանալու որոշումը կախված է Ռուսաստանի վարած քաղաքականությունից»,-այսօր այս մասին «Politlogos» ակումբում ասաց քաղաքագետ, Եվրասիական միջազգային շարժման առաջնորդ, Մոսկվայի պետական համալսարանի «Միջազգային հարաբերությունների սոցիոլոգիայի» ամբիոնի վարիչ Ալեքսանդր Դուգինը:
Այսօր ՀՔՄ կենտրոնական գրասենյակում անցկացվեց գիտակիրառական լսումներ «Ինչու՞ Հայաստանն անդամակցի Եվրասիական Միությանը, եթե առանց այդ էլ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ» թեմայով: Լսումները վարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը:
Դուգինը նշում է, որ Եվրասիական միությունը մի գործընթաց է, որտեղ Հայաստանը կարող է իր տարածքային անվտանգությունը պահպանել առանց գործընթացին միանալու, սակայն Հայաստանի քայլերն այս դեպքում մեծամասամբ կախված են Ռուսաստանից: «Ռուսաստանին ձեռնտու է որպեսզի Հայաստանը միանա գործընթացին, հետևաբար Մոսկվան բավականին գրագետ կհամոզի Հայաստանին անդամակցել միությանը»,- ասաց նա:
Բանախոսը, անդրադառնալով Ղարաբաղյան հարցին, խորհուրդ տվեց Եվրասիական Միությանը անդամակցելը չկապել հարցի լուծման հետ և որ այս խնդրի վերաբերյալ կայացված ցանկացած որոշում չի կարող չշոշափել հարևան երկրերի տեսակետները և հետաքրքրությունները: «Նման պայմաններում Ղարաբաղյան հարցի լուծումն անհնարին եմ համարում»,-հավելեց նա:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Հ.Գ.-Դուգինի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ: