Քիմ Քարդաշյանի երեխայի հայրը դժվար հավանած լինի Սեթ ՄըքՖարլենի կատակը Քիմի մասին: Գրում է «Հոլիվուդ լայֆ» պարբերականը:
ՄըքՖարլենը, այս տարվա «Օսկար» մրցանակաբաշության վարողը, Բեն Աֆլեքի «Արգո» ֆիլմի շուրջ կատակելով՝ կապել է այն Քարդաշյանների հետ կատակով. «Երբ տեսա բոլոր այդ սև, մազոտ դեմքերը, կարծեցի Քարդաշյաններն են նկարվել ֆիլմում», – ասել է ՄըքՖարլենը:
Արդյոք նա նկատի ունի, որ Քարդաշյանները մազոտ են, որովհետև հայ են, գրում է պարբերականն ու ավելացնում, որ Քիմը մազոտ էր ու լազերով հանել է տվել ամբողջը: Նա բացեիբաց խոսել է դրա մասին «Քարդաշյանների հետ» հեռուստածրագրում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ