«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 2013 թ. փետրվարի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած ծրագրային գաղափարները:
Այդ գաղափարների արմատավորումն ու իրագործումը հնարավորություն կտա ժողովրդի ինքնակազմակերպմամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության զուգահեռաբար գործող այլընտրանքային անցումային մարմինների ձևավորման ու գործառման միջոցով իրականացնել համակարգային փոփոխություններ և Հայաստանում ստեղծել նոր որակի պետություն:
«Սարդարապատ» շարժումն իր կազմակերպական ու մասնագիտական ամբողջ ներուժով մասնակցում է ազգային-ազատագրական պայքարի ներկայիս փուլում ժողովրդի քաղաքական ստեղծագործության միջոցով ծնվող և իր ռազմավարական ծրագրին համապատասխանող հզոր, մրցունակ ու հայաստանակենտրոն պետության կերտման գործին:
«Սարդարապատ» շարժումը միևնույն ժամանակ զգուշացնում է հանցավոր վարչախմբին, որ ազգային-ազատագրական պայքարի ելած մեր ժողովրդի, այդ թվում՝ համաժողովրդական շարժման մեկնարկն ապահոված Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ որևէ բռնություն կստանա ավելի քան համարժեք պատասխան:
Կարդացեք նաև
«Սարդարապատ»
,,Սարդարաբատ,, շարժմանը,՝ ամենախորհին երախտագիտությամբ եմ շնորհավորում հայ ազգի
զարթոնքի առթիվ,՝ հանուն ազնիվի, բարու, հպարտի, վսեմի, քաջի և արժանավայել կյանքի: